Լևոն Արոնյանը գրավեց վերջին տեղը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող է հանդես եկել Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված Tata Steel Chess India Rapid & Blitz արագ շախմատի և կայծակնային խաղի մրցաշարում, որը Grand Chess Tour-ի փուլերից է:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Արագ շախմատի 9 տուրերի և կայծակնային խաղի 18 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը հավաքել է 13 միավոր և գրավել վերջին՝ 10-րդ տեղը:
Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը վաստակել է 27 միավոր և 4 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված ամերիկացի Հիկարու Նակամուրային:
Հիշեցնենք, որ Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։