Հայկ Մարությանը չի հիշում, բայց Սամվել Ալեքսանյանը չի
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին մեքենա չի նվիրել: Ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Անդրադառնալով այս թեմային՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն կամ բարեգործություն են անում Երևան համայնքի համար։ Սա շատ կարևոր գործընթաց է: Երևանն, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք, շատ ավելի շատ են, քան հերիքացնում է մեր բյուջեն։ Ուստի մեզ պետք է Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը։ Մենք շատ ուրախ ենք, որ կան այդպիսի մարդիկ», - նշեց Հ. Մարությանը։
Լրագրողներն ասացին, որ հրապարակի նվիրատվություն կատարած անձանց անունները, քաղաքապետը նշեց. «Անկեղծ եմ ասում, չեմ հիշում այդ կազմակերպությունների անունները և այս պահին չեմ կարող նշել նաև անհատների անունները, որովհետև այդ առումով ինձ համար կարևոր և ոչ կարևոր չկա, ինձ համար բոլորը կարևոր են»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերը, այդ թվում գործարար Սամվել Ալեքսանյանը, կամազներ են նվիրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան