«ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու համար ընկերությունը տուգանվել է
Դեռևս 2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված գրության հիման վրա վարչական վարույթ է հարուցել «Ալկո Իմպորտ Էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ և հոկտեմբերի 22-ի որոշմամբ «Օմսկվինպրոմ» ընկերության հեղինակային իրավունքները խախտելու, մասնավորապես` ընկերությանը պատկանող «ПЯТЬ ОЗЕР» և «БЕЛАЯ БЕРЕЗКА» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող օղիներ արտադրելու և իրացնելու համար 16 207 000 դրամ տուգանք է կիրառել՝ որպես պատասխանատվության միջոց: Այս մասին հայտարարել է ՏՄՊՊՀ-ն՝ արձագանքելով մամուլում եղած հրապարկումներին։
«Նշված որոշումները հրապարակված են հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և հասանելի են հանրությանը՝ http://www.competition.am/uploads/resources/Vo95_09_08_2019.pdf, http://www.competition.am/uploads/resources/Vo143_22_10_2019.pdf, ինչպես նաև այդ մասին հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԶԼՄ-ներին տեղեկատվություն է տրամադրել նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2019 թվականին «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ հանձնաժողովը մեկ այլ վարույթի շրջանակում՝ անբարեխիղճ մրցակցության գործողություն իրականացնելու համար դարձյալ տուգանք էր կիրառել՝ http://www.competition.am/uploads/resources/Vo107_06_09_2019.pdf»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։