ՀՔԾ պետը մանրամասներ ներկայացրեց ծեծով ու հակագազով քաղաքացուց ցուցմունք կորզելու գործից
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց համացանցում հայտնված աղմակահարույց տեսանյութի վերաբերյալ, որտեղ ոստիկանները քաղաքացուց ցուցմունք կորզելու համար նրան ծեծի են ենթարկում։
ՀՔԾ պետն ասաց, որ ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականներին:
Հարցին, թե ինչու տեսանյութի կապակցությամբ քրեական գործը չի հարուցվել խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով, Սասուն Խաչատրյանը նշեց, որ այդ ժամանակ 309 պրիմ հոդվածը, այսինքն՝ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը դեռևս ընդունված չէր, հետևաբար նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չէին կարող այդ հոդվածով քրեական գործ հարուցել:
Նա նաև նշեց՝ այս պահին դեռ չի կարող հաստատել, թե տեսանյութում երևացողները բոլորը ոստիկաններ են:
Հարակից հրապարակումներ`
- «Մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» տեսանյութից հետո ժամանակավորապես դադարեցվել են Ճամբարակի բաժնի պետ լիազորությունները
- Հակագազով ու ծեծով ցուցմունք կորզելու տեսանյութի վերաբերյալ ոստիկանությունում ստուգումներ են իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան