Թբիլիսիում ցույց ցրելու ընթացքում ձերբակալել են 28 մարդու
Վրաստանի ներքն գործերի նախարարությունը հայտարարել է 28 անձի ձերբակալության մասին ոստիկանությանը չհնազանդվելու և փոքր խուլիգանության համար Թբիլիսիում խորհրդարան մոտ ցույցը ցրելու ժամանակ: Երեք մարդ տուժել է, որոնք ստացել են բուժօգնություն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են Վրաստանին ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Այսօր առավոտյան վրացական հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներ են կիրառել, ցրել են ընդդիմադիրներին և նրանց կողմնակիցներին, որոնք Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ ակցիա են իրականացնում` պահանջելով ընտրական համակարգի փոփոխություն: Մինչ այդ ցուցարարները արգելափակել էին խորհրդարանի շենքի բոլոր մուքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան