Արամի 23-ի մշակութային հուշարձանի ամրացման սխեման հաստատվել է
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է Երևանի Արամի 23-ի մշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ իտալացի ճարտարապետի ներկայացրած ամրացման սխեման, Երևանի քաղաքապետարանն էլ տալիս է շինարարության թույլտվությունը: Երևանի ավագանու նիստում հայտարարեց գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Վաղն արդեն այդ նախագիծը ստորագրված կլինի շինարարների ձեռքում»,- ընդգծեց նա:
Ա. Մեսչյանի խոսքով, կառույցը պետք է ամրացվի, դրանից հետո կիրականացվեն ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարարական աշխատանքները, որի միջոցով կստեղծվի հենապատը, որը կպահի ու կառույցը չի փլուզվի:
Հիշեցնենք, որ Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը փլուզվել է դեռ հունվարի 11-ին: Հենց այդ շենքն անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Հեքեքյան. Կարծում էինք՝ պետությունը սարի նման պետք է կանգնի մեր մեջքին, բայց նման բան չենք տեսնում
- Հեքեքյան. Արամի 23-ի հուշարձանի վերականգնման ուղղությամբ որևէ բան չի արվել
- Արամի 23 շենքի վերականգնման պայմանագիրը ստորագրվեց
- Գլխավոր ճարտարապետ. Արամի 23-ի շուրջ աղմուկն ավելի շատ էր, քան պետք էր
- Արամի 23-ի հարցը բարդացել է, որովհետև իր բնականուն հունով չի ընթացել. Ա. Գրիգորյան
- Արամի 23-ի պատի փլուզումը պետք է դաս լինի. Ա. Մեսչյան
- Առկա է Արամի 23-ի մնացած հատվածի փլուզման վտանգ
- Փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան