ԵՊՀ ուսանողները բեմադրությամբ իրենց բողոքն են արտահայտում
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բուհի տարածքում «Մեր լեզուն, մեր խիղճը» խորագրով ներկայացմամբ հանդես եկան՝ նվիրված հայոց լեզվին։ Նրանք բեմադրության մեջ նշում են, որ պետք է պայքարել հայոց լեզվի ու հայոց պատմության համար, քանի որ ազգի պահանող սյուներն են:
«Ինչպե՞ս կարելի է նման որոշում կայացնել, անհեթեթ է»,- նշում են բեմադրության մեջ՝ նկատի ունենալով «Հայոց լեզու և գրականություն»,«Հայոց պատմություն» առարկաները բուհական ծրագում ոչ պարտադիր դարձնելու նախագիծը:
«Մեր՝ ուսանողներիս ուսերին դրված է ազգայինը պահելու և հաջորդ սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը: Հպարտ ուզում եմ ասել՝ մեր անունն է պայքար, և վախճանը հաղթանակ»,-նշում են ուսանողներն իրենց բեմադրության մեջ:
Հիշեցնենք՝ ԵՊՀ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողները մի քանի օր դասադուլ էին անում՝ դեմ արտահայտվելով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելուն: Նրանք դիմում-նամակ էին հղել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին ու գիտխորհդրին՝ սպասելով պատասխանին:
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, ով միացել էր ուսանողներին ու գործադուլ էր հայտարարել, ասաց, որ ուսանողները ստիպված ոտքի վրա են բեմադրությունն անցկացնել, քանի որ չեն թույլ տվել դատարկ լսարաններից սեղաններ բերել:
«Սա չեմ կապում հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի անձի և ցանկությունների հետ: Վստահ եմ, որ նա գաղափարապես մեզ հետ է, կողմ է այն ամենին, ինչ արվում է: Գալիս է ավելի բարձր օղակից՝ ռեկտորատից»,- նշեց նա:
Է. Գալստյանը նշեց, որ իրենց դիմում-նամակից դեռ որևէ պատասխան չկա, թեև ԵՊՀ կանոնադրության համաձայն, երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է լիներ:
Ինչ վերաբերում է դասադուլ արած ուսանողների բացակայություններին, նա ասաց, որ մեկ կուրսից ուսանողները հայտնել են, որ բացակաները դրվել են:
«Սա ուսանողի իրավունքի ոտնահարում է: Ուսանողն իրավունք ունի դասադուլ անել, դա իր սահմանադրական իրավունքն է: Ուսանողների հանդեպ ցանկացած ճնշում ամենախիստ գնահատականին է արժանանալու: Օրենքի ուժով պատժվելու են նրանք, ովքեր ուսանողների արդարացի պահանջը փորձեն ճնշել»,- ասաց Է. Գալստյանը:
Նա ասաց, որ այսօր 14:30-ին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հաշվետու նիստն է լինելու, որին սովորաբար մասնակցում է նաև ԵՊՀ ռեկտորը:
«Սպասում ենք ռեկտորի գալուն, որ անձամբ մեր հարցերը տանք, նամակի տեսքով, ինչպես հասկացանք, չի ստացվում»,- ասաց Է. Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի պաշտոնակատարից դիրքորոշում՝ Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ
- ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է
- Կոչ ենք անում անսալ հայագետների ձայնին. դասախոսներ
- «Տարիուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս էիք»
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- ԵՊՀ գիտխորհրդի քննարկմանն է դրվելու ուսումնական վարձերի բարձրացման հարցը
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան