Իրանում բենզինի սպառումը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը՝ ավելացել է
Իրանում բենզինի գնի թանկացման նպատակներից մեկը մեծ քաղաքներում սարսափելի խցանումների նվազեցումն ու օդի աղտոտվածության վիճակի բարելավումն էր: Այս մասին գրում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Սակայն, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները՝ թանկացումից հետո բենզինի սպառումը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը՝ ավելացել է: Իրանի ճանապարհային ոստիկանության տվյալներով, եթե մինչև թանկացումը երկրում բենզինի օրական սպառումը կազմում էր 94 մլն. լիտր, ապա թանկացումից հետո այն հասել է 105 մլն.-ի»,-այս մասին գրել է Արմեն Իսրայելյանը։
Հիշեցնենք, որ Իրանում հայտարարվեց բենզինի մինչև 50 տոկոս աճ, որից հետո երկրում սկսվեցին բողոքի ցույցեր։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Ինչպե՞ս լուսաբանվեցին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաները
- Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո
- Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի
- Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International
- Բողոքի ցույցեր՝ Իրանում, կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան