Լիբանանում իրավիճակը զարգանում է հնարավոր վատթարագույն սցենարով. արաբագետ
Լիբանանում իրավիճակը զարգանում է հնարավոր վատթարագույն սցենարով: Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նշվում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ուղղակի բախումներ են գրանցվել ժողովրդական շարժման քաղաքացիական և քաղաքական կողմնորոշում ունեցող մասնակիցների միջև:
«Իսկ վերջինները ներկայացնում են Հասան Նասրալլահի գլխավորած շիայական «Հիզբալլահ» կազմակերպությունը և խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերիի գլխավորած «Ամալ» շարժումը. երկու կառույցներն էլ կրում են Իրանի լրջագույն ազդեցությունը:
Գործընթացների նման միտումը բավական վտանգավոր է՝ Իրանի ազդեցությունը կանխելու նպատակով այլ արտաքին դերակատարների միջամտության տեսանկյունից, ինչն իր հերթին կրում է հետագա զարգացումներն անգամ ներքին զինված հակամարտության տանելու սպառնալիք»,-գրել է Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքում:
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութում հայտարարվել է համընդհանուր բողոքի ու գործադուլի օր
- Ամերիկյան կազմակերպություն. Լիբանանում ապաստանած սիրիահայերը չեն ստանում ուղիղ օգնություն կառավարությունից ու ՄԱԿ-ից
- Լիբանան. «Արաբական գարուն» աշնանը
- Լիբանանում ճգնաժամը սրվում է
- Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարականի մասին
- Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն