Կոռուպցիայի մակարդակի մասին հանրային ընկալումը դեռևս շատ բարձր է. Մարուքյան
«Կոռուպցիայի հանձնաժողովը պետք է ամեն ինչ անի, որ բոլորը կոռուպցիայից զերծ լինեն, ոչ թե սպասի, որ ինչ-որ մեկը կոռուպցիայի մեջ թաթախվի, գնան բռնեն»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայկուհի Հարությունյանի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ դառնալուն։
Հիշեցնենք, որ Հարությունյանի թեկնածությունը՝ որպես խորհրդի անդամ առաջարկել էր «ԼՀԿ» խմբակցությունը։
Մարուքյանի խոսքով, նախ և առաջ պետք է «համատարած» կոռումպացված համակարգից ազատվել, և պետական կառավարման համակարգը, տնտեսությունը այսուհետ ազատել նման «ախտահարումից»։
«Մենք դատավորների վեթթինգի այլ տարբերակ ունեինք, բայց հանձնաժողովի ուսերին մնաց այդ բեռը, ես հույս ունեմ, որ հնարավորինս ամեն բան արվելու է այդ ուղղությամբ»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանն ասում է՝ Հայաստանում կոռուպցիա չկա, Մարուքյանն արձագանքեց. «Կոռուպցիա միշտ կա։ Կոռուպցիայի մակարդակի մասին հանրային ընկալումը դեռևս շատ բարձր է, բայց օրինակ համակարգված կառավարվողմեկ կետից կոորդինացվող կոռուպցիա այսօր Հայաստանում չկա։ Այսօր կա կոռուպցիա ավելի ցածր համակարգերում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին