Ս-400-ների հետ կապված տարաձայնությունները Թուրքիան ԱՄՆ-ի հետ կկարգավորի մինչև 2020 թվականի ապրիլ
Թուրքիան մտադիր է մինչև 2020-ը ապրիլը լուծել ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները ՝ կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման և շահագործման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեպի Քաթար ուղևորության ժամանակ իրեն ուղեկցող լրագրողներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Աշխատանքը կտևի մինչև ապրիլ (2020), և այն վարելու են 2 երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարները: Պետք է պարզենք, թե ինչ արդյունքների կարող ենք հասնել: Սա ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիր է: Խոսքը ոչ թե Ս-400 օգտագործելու մասին է, այլ կան քայլեր, որոնք պետք է արվեն ՆԱՏՕ-ի կանոնների շրջանակներում»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ կատարած իր վերջին այցի ընթացքում որոշվել է ստեղծել թուրք-ամերիկյան աշխատանքային խումբ` Անկարայի կողմից Ռուսաստանի Ս -400 ՀՕՊ համակարգերի օգտագործման շուրջ հարցը կարգավորելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում