Քաղաքական 11:08 26/11/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. «Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Այսօրվա պետական կառավարման որակի, պատկերացումների, դրանց հակադիր միտումների և ընդհանուր հանրային բանավեճի որակը շատերին ստիպում է հետ քաշվել, հեռու մնալ և չպատկերացնել սեփական անելիքը։

Խնդիրը պետք է դնել շատ հստակ՝ հաղթահարել «կենցաղային պետության» փուլը։ Հայրենասիրությունը և ինտելեկտը չափվելու են հենց դրանով՝ անո՞ւմ ենք արդյոք ամենքս մեր քայլը՝ կենցաղային պետության հաղթահարման ուղղությամբ։ Այդ ընթացքն ունենալու է երեք հանգրվանային կետ։

Քայլ առաջին. մեծ ներհայաստանյան հաշտեցում

Եթե խնդիր դնենք՝ պառակտել ու թշնամացնել հասարակությունը, պիտի գիտակցենք, որ դա վերջ չունեցող պրոցես է։ Չի լինելու մի կարմիր գիծ, որը կհամարվի պառակտման վերջը։ Եթե հակառակ խնդիրը դնենք՝ հաշտեցման և համերաշխության, կհայտնաբերենք, որ դրան հասնելու ձևերը չգիտենք, ու դա բավականին դժվար գործ է։

Կան հեշտ իրագործելի քայլեր, որոնցից կարելի է սկսել։ Որպես սկիզբ՝ պետք է դադարեցնել միտումնավոր պառակտումը՝ սկսելով ավելի զգույշ լինել հռետորաբանության մեջ։ Կրկին որպես սկիզբ՝ դադարեցնել դատաիրավական համակարգը որպես խաղալիք քաղաքական հարցերի լուծման մեջ օգտագործելը։ Սրանց կարելի է կարճ ժամանակում հասնել, և կունենանք մթնոլորտի տեսանելի լիցքաթափում։ Իհարկե, դեռևս շատ հեռու կլինենք ներհասարակական իրական հաշտեցումից։

Հաջորդ փուլում պետք է բոլոր կողմերին՝ ինքներս մեզ, պատրաստել ներհասարակական բաց ու դժվար խոսակցության։ Կազմել թեմաների ցանկ ու սկսել բաց խոսել։ Բոլոր այն հանրային նշանակության թեմաներով, որոնք կան, որոնցից հնարավոր չէ փախչել, մանիպուլացնել, շահարկել։ Խոսել է պետք՝ բաց խոսակցության ճանապարհով գնալ դեպի բաց հասարակություն։ Պետք է դուրս գալ 28 և ավել տարիների՝ ինքներս մեր մասին հորինած կեղծիքի սարդոստայնից։ Ձգտել դառնալ ավելի անսուտ հասարակութուն։ Պետք է խոսել ընտրակեղծիքների համակարգի մասին և ընդունել, որ 500-600 հազար մարդով ամեն անգամ մեր հասարակությունը մասնակից է եղել դրանց, պետական համակարգը մասնակից է եղել, գողական, թաղի տղա ու հոգևորական մասնակից են եղել, համատիրությունից մինչև ուսուցիչ, տնօրեն, մանկապարտեզ, մտավորական սոցիալական խավեր մասնակից ենք եղել, ընդդիմությունից մինչև իշխող ուժ մասնակից ենք եղել։ Շատ հեշտ է ամեն ինչը գցել երեք նախագահների վրա և դրանով իսկ հանգիստ՝ 4-րդ և հաջորդ ղեկավարներին տալ գրեթե նույնը անելու լիազորություն։ Շատ ավելի բարդ է բաց խոսելը, որպեսզի ամեն մեկը զգա և գնահատի իր մասնակցությունը՝ հաջորդ անգամ երբեք չմասնակցելու համար։

Մենք մի օր պետք է խոսենք մարտի 1-ի թեմայով։ Ոչ թե դատախազի, ՀՔԾ-ի աչքերով, այլ՝ մեր։ Ոչ թե բարիկադի կողմերի, այլ՝ մեր՝ հասարակության հայացքով։ Ու կտեսնենք, որ թեմայի շերտերն ավելի խորն են, իսկ ընթացող դատավարությունը որևէ երաշխիք չի տալիս դրա կրկնության բացառման համար և չի բերում հաշտեցման։
Մենք մի օր պետք է խոսենք թալանի, արագ հարստացման, մեր ընդհանուր կյանքի մի փուլում ծաղկած թայֆայականության, ամենաթողության մասին։ Խոսենք ու հասկանանք, թե ինչո՞ւ  դիմադրության և զսպման պետական ինտիտուտները չաշխատեցին։ Միայն դրանք հասկանալով՝ մենք կկարողանանք ներկայի և ապագայի համար երաշխիքներ ստեղծել։ Ի դեպ, դրանք այսօր էլ չեն աշխատում, և առիթ-անառիթ թալանի մասին բարձր խոսելը ոչ մի լուծում չի տալիս։
Մենք մի օր պետք է խոսենք մեր մշակութային դաշտի մասին։ Պետք է արձանագրենք խնդիրները, որ կարողանանք լուծել դրանք, ոչ թե անվերջ հետաձգենք կամ քողարկենք դրանք՝ հերթական խոշոր «մշակութային իվենթով» կամ արտամշակութային սկանդալով։ 
Մենք պետք է խոսենք այն մասին, որ հետադիմական արժեհամակարգը հարաճուն կերպով արմատակալում է՝ դպրոցում, բուհում, պետական համակարգում, քաղաքական համակարգում, միջսեռային, միջանձնային հարաբերություններում, ամենուր։ Չե՞նք տեսնում սա, թե՞ վախենում ենք այս մասին խոսել։

Մենք պետք է խոսենք մեր քաղաքական համակարգի մասին՝ մեծ մասամբ գաղափարազուրկ, պատեհապաշտ, մեկ անձից կախված՝ անցյալում և ներկայում։ Մենք պետք է բաց խոսենք արտագաղթի մասին ու հասնենք այն կետին, թե ինչո՛ւ են ռուսական անձնագիրը և գրին քարտը ազգային պաշտամունքի առարկա։ Շատ թեմաների շուրջ է պետք բաց խոսել։
Մեր հասարակությունն ունի փայլուն շրջանակներ (անկախ՝ սերնդային պատկանելությունից), մարդկային լուրջ ու չիրացված պոտենցիալ։ Որպեսզի այդ պոտենցիալն իրացվի, զարգանա, որպեսզի այդ դրականը չխեղդվի մոլախոտի պես աճող ու մեզ խեղդող թեմաների ու իրականության մեջ, մենք պարտավոր ենք գնալ բաց, հանգիստ ներհասարակական խոսակցության։ Մենք այդ ճանապարհով պետք է լուծենք սեփական ինդենտիֆիկացիայի խնդիրը։ Ընտանիք, արժեքներ՝ ազգային, համամարդկային. այս հարցերը հենց այդ խոսակցության ժամանակ պետք է քննարկվեն, որ հասկանանք՝ որտե՞ղ ենք կեղծում և որտե՛ղ ենք իրական։ Այո, մենք խնդիր ունենք՝ դառնալու իրական հասարակություն։
Այդ մեծ խոսակցության ընթացքում մենք կսկսենք ունենալ առողջացման գնացող հասարակություն, որն օր օրի  կդառնա ավելի հանդուրժող, ավելի համերաշխ, ու հետևաբար՝ ավելի արդյունավետ։

Քայլ երկրորդ.  խաղի կամ համակեցության կանոններ

Ներհասարակական բաց խոսակցության ամենակարևոր հանգրվանը, կարևոր արդյունքը պետք է դառնա պետության ներսում, հասարակության մեջ խաղի նոր կանոնների, համակեցության նոր օրենքների ձևավորումը։ Նոր Հայաստանը սա է։ Հայաստանի նոր էջը սա էր։ Հանրային կյանքում, քաղաքական կյանքում, բիզնեսում, պետական կառավարման համակարգում խաղի նոր կանոններ են պետք։ Այդ կանոնները պետք է ներդրվեն մի կողմից կոշտ՝ իշխանության կողմից, մյուս կողմից՝ սահուն, ներհանրային բնական քննարկումներից ու ապրումներից հետո։ Ահա թե ինչու է կարևոր բաց ու դժվար խոսակցությունը։
- Հայաստանում ընտրություններն այլևս չպետք է կեղծվեն։ Կեղծում թույլ չտվող օրենքը քիչ է, մենք դա միշտ ունեցել ենք. կեղծում թույլ չտվող հասարակություն է պետք ունենալ։

- Քաղաքական համակարգում խաղի կանոնը պետք է շատ հստակ լինի՝ չի կարելի խաբել մարդկանց։ Չի՛ կարելի մինչև իշխանության գալը պետության կարևորագույն հարցերի շուրջ ունենալ այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո՝ լրիվ այլ։ Հարցնում ենք՝ որտե՞ղ է դեգրադացիայի աղբյուրը. խնդրեմ, սա պատասխաններից մեկն է։ Սա արժեզրկում է խոսքը, սա նշանակում է հանրային ստի ինդուլգենցիա։ Սա բերում է հանրային դեմքերի օրինականացված անպատասխանատվության։ Սա բերում  է անիրազեկության հաղթարշավին, գրագիտության և զսպվածության պարտությանը։

- Հայաստանում պաշտոնյան մի քանի տարում չպետք է դառնա խոշոր փողատեր՝ սեփականության ահռելի դիզմամբ ու կենցաղային սրընթաց ճոխությամբ։ Սա սոցիալական շերտերի համակեցության կարևոր պայման է։

- Հայաստանում բիզնեսը պետք է մուծի բոլոր հարկերը։ Խոշոր բիզնեսը չպետք է ունենա որևէ լծակ՝ կոռուպցիոն, բարեկամական և այլն, հարկեր չմուծելու։ Նման բան անող բիզնեսմենը չպետք է ունենա հնարավորություն՝ փողոց դուրս գալու։

- Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ապրեն զուսպ և ասկետիկ կյանքով։ Բացատրությունը, թե «վայելքները» նախատեսված են օրենքով, իրականում խոսում է այս շատ կարևոր գաղափարը չգիտակցելու մասին։ Քանի դեռ Հայաստանում բարձրաստիճաններն «օգտվում են» օրենքով նախատեսված՝ նոր տուն, նոր մեքենա, նոր ինքնաթիռ համակարգից, նոր Հայաստան չի լինելու։ Որովհետև չի գործելու սոցիալական համերաշխության գաղափարը։ Խզվածությունը շատ մեծ է լինելու, նստվածքը՝ անդուր․ Հայաստանը փոքր, ոչ հարուստ պետություն է,  մարտական դիրքում զինվոր ունեցող պետություն է, հետևաբար՝ իշխանական էլիտան պետք է ապրի ընդգծված, եթե կուզեք՝  ցուցադրական կերպով համեստ և զուսպ։
Չեմ ուզում ծանրանալ համակեցության և խաղի կանոնների բոլոր  ուղղությունների վրա։ Հիմնականները շատ չեն, և եթե դրանց հասնենք, ապա մյուս բոլոր կյանքի ոլորտներում կգործեն նույն սկզբունքները՝ օրենք, բարոյական նորմեր, հարգանք։ Այն ամենը, ինչը միասին վերցրած կոչվում է պետական մտածողություն։

Քայլ երրորդ. անվտանգություն և զարգացում

Մենք և օտարները հաճախ մեր խնդիրները դիտարկում ու բացատրում են՝ օգտագործելով «անցումային պետություն» ձևակերպումը։
Իրականում «անցումային պետության» փուլը մենք հաղթահարել ենք։ Այսօր մենք նոր փուլում ենք՝ «կենցաղային պետության» փոսում։ Սա լրիվ այլ առանձնահատկություններով փուլ է, սրա ռիսկերը և ժամկետային սահմանափակումներն այլ են, ինչպես և այլ են դրա հաղթահարման ճանապարհները։ Շատ ու շատ պետությունների այդպես էլ չի հաջողվել դուրս գալ այդ փուլից։
«Կենցաղային պետության» հաղթահարման համար պետք են միասնական գաղափարներ։ Գաղափարներ, որոնք կլինեն պետության շարժիչը, որոնք կլինեն յուրաքանչյուրինս, և ամեն մեկը իր տեղում կնպաստի դրան։ Անվտանգությունը և զարգացումը համակարգաստեղծ գաղափարներ են, որոնք պարտադիր ենթադրում են ենթագաղափարներ և ենթաանելիք։ Սրանք գաղափարներ են, որոնք հստակ սահմանում են ընթացիկ և հետագա անելիքի ու Չանելիքի քայլերը։ Մեր քայլերը՝ ընդհանուր հաջողության մեջ։
Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք «բարեփոխումներ՝ բարեփոխումների համար» ծուղակում։ Սա որևէ կապ չի ունենա զարգացման հետ։ Կա հավանականություն՝ հաջորդաբար փոխվող իշխանությունների պարագայում կորցնել շարունակականությունը և բարեփոխումների տրամաբանական, էվոլյուցիոն ընթացքը (մենք հիմա կարծես թե արդեն գտնվում ենք այդ ծուղակային ճանապարհի սկզբում)։
Վերջին շրջանի ցածրորակ բանավեճերի, ճամբարների բաժանված տեսակետների փուլում մի դրական բան, այնուհանդերձ, կար. շատ ու շատ մարդիկ չմասնակցեցին, մի կողմ քաշվեցին՝ հասկանալով, գիտակցելով, զգալով, որ սա իրենց փուլը չէ։  Սա ցույց է տալիս, որ կա պոտենցիալ, որը մոլորված է, բաց որն ուզում է զարգացում, որն ուզում է վերջապես հայտնվել 21-րդ դարում, առաջընթաց է ուզում։

Հետադիմական տեսակետների բախումից առաջադիմական գաղափարներ չեն ծնվում։ Հետադիմական պատկերացումների բանավեճից զարգացման ծրագրեր չեն ծնվում։
Անվտանգությունը և զարգացումը այն «գերգաղափարներն» են, որոնք պետք է դրվեն պետության հիմքում և որոնք մագնիսի պես դեպի իրենց են քաշելու առաջադիմական մարդկանց ու գաղափարները։ Դրանք այն գերգաղափարներն են, որոնց տակ պետք է կատարվեն կառուցվածքային և համակարգային բարեփոխումները։ Հայաստանում իշխանությունները կարող է և պետք է փոխվեն, բայց պետությունը պետք է ունենա կայուն գերնպատակներ, որոնք առաջիկա երկար ժամանակներում  անձեռնմխելի են։ Այդ դեպքում փոփոխվող իշխանությունները կբերեն  թարմություն և նոր լիցքեր, բայց չեն բերի իրենց հետ պետությունը վտանգելու կենսական ռիսկեր։ 

«Իմ քայլի» շնորհիվ մենք ունեինք լավ հնարավորություն՝ 2018-ից ստեղծելու նոր էլիտա, բայց փոխարենն ընտրվեց նոր կլան ստեղծելու ուղին։ Սրան պետք է հաջորդի «մեր քայլը»։ Երկրում ազգային-առաջադիմական գաղափարների հաղթանակը՝ իր երեք քայլով. ներհայաստանյան հաշտեցում, խաղի և համակեցության նոր կանոններ, անվտանգության և զարգացման միասնական աշխատանքային  օրակարգ»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}