Ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի Գասպարե Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսը: Այս մասին տեղեկացնում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը:
Գ. Դորին իտալացի հայտնի ժամանակակից դրամատուրգ է, որի պիեսներին շնորհվել են հեղինակավոր մրցանակներ:
Այս հոգեբանական դրաման սիրո, հարգանքի, համբերության, իրար զիջելու մասին է, թե ինչպես են մարդիկ կապվում միմյանց հետ այս կյանքում և, հավանաբար, դրանից հետո:
«Փղերի երկար ուղին» պիեսը բեմադրել է թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը: Սա նրա ռեժիսորական դեբյուտն է:
Ներկայացման մեջ ներգրավված են Արեն Խաչատրյանը, Լիլիա Մուկուչյանը և Մանվել Խաչատրյանը:
Ներկայացման բեմանկարիչը Գայանե Չոլակյանն է, խորեոգրաֆը` Նունե Կիրակոսյանը: Ներկայացումը բեմում կլինի նոյեմբերի 27 -ին և 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին