Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Բիշարյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Դատարանի դահլիճ մտած Ռոբերտ Քոչարյանին նրա աջակիցներն այսօր էլ ողջունեցին ծափահարություններով ու բացականչություններով։
Ներկաներից մի քանիսն էլ ծափահարություններով դիմավորեցին դատավոր Դանիբեկյանին։
Այսօր նիստին ներկա էր նաև մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ Կարեն Բիշարյանի վերաբերյալ ունեն բացարկի միջնորդություն։ Ասաց՝ գրավոր միջնորդություն չեն պատրաստել, նրա ներկա լինելու մասին նախապես չեն իմացել։
«Բանավոր կներկայացնեմ, շատ հակիրճ են հիմքերը»,-ասաց փաստաբանն ու հիշեցրեց նախորդ տարվա փետրվարին ԱԺ-ում մարտի մեկի իրադարձութունների ժամանակ Կարեն Բիշարյանի հայտարարությունը՝ ի պատասխան իրեն ուղղված հարցադրումներին։
«Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, նրան մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան ու որպես վկա հրավիրելու անհրաժեշտություն էլ չկա»,-մեջբերեց Խուդոյանն ու նկատեց, որ քաղաքական գործընթացների արդյունքում գլխավոր դատախազն ու Կ. Բիշարյանը տեսել են հիմքեր, մինչդեռ փաստերը, նույն հրամանագիրը հայտնի էին մինչև այդ։
Խուդոյանը պնդեց, որ դատախազ Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և չի կարող այս գործով մասնակցել որպես մեղադրող։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի՝ Մարտի 1-ի գործով մեղադրանքի եզրակացությունը ստորագրած և վերահսկողությունն իրականացրած դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց Քոչարյանի գործով դատախազին բացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությունը
- Դատախազ Բաղդասարյան. Պաշտպանական կողմը չի ցանկանում Պետրոս Պետրոսյանին հակառակ կողմում տեսնել մի պատճառով
- Հայկ Ալումյան. Նման դատախազն ընդհանրապես պետք է մեկուսացվի վարույթից
- Դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժվեց
- Հովհաննես Խուդոյան. Մենք դեռ չենք սպառել նախնական բոլոր միջնորդությունները
- Օրենսդրական խոչընդոտը, որի պատճառով դատարանը գրավ չկիրառեց, հիմա գոյություն չունի. Ալումյան
- Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Այս գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին