ԵՊՀ ուսանողները համակարծիք չեն ռեկտորի պաշտոնակատարի հետ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր աշխատասենյակի մոտ նստացույց անող ուսանողների հետ զրույցում ասաց, որ գիտական խորհրդում չի քննարկվել Հայոց լեզու և գրականություն, Հայոց պատմություն առարկաների վերաբերյալ հարցը, քանի որ այդպես որոշել է հենց գիտխորհուրդը, քանի որ կարծիքները շատ տարբեր էին լինելու: Նրա խոսքով, նաև որոշում է եղել, որ ամեն մեկն ազատ է իր կարծիքն արտահայտելու համար:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ ուսանողների պահանջը քաղաքական է, ուղղված է Ազգային ժողովին, քանի որ եթե ուզում են օրենքում ինչ-որ բան ամրագրել, ապա օրենք ընդունողը կամ չընդունեղն այդ մարմինն է: Ուսանողները նրա հետ չհամաձայնվեցին:
«Մենք չենք ասում որ ԵՊՀ-ն հակառակ կարծիք հայտնի, մենք խնդրում ենք ԵՊՀ գիտական խորհրդի նիստում քննարկվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախագծի կոնկրետ կետերը, որպեսզի երիտասարդներն իմանան մեր բուհի դիրքորոշումը: Քաղաքական չէ, պահանջը ԱԺ-ից չէ, խնդրում ենք անցացնել ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի այս հարցը»,- ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, ով միացել է ուսանողներին և գործադուլ է հայտարարել:
Գեղամ Գևորգյանն ասաց, որ պատրաստ է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում հանդիպել ուսանողների հետ միայն մեկ պայմանով՝ խոսքի ընդհատում չի լինելու:
«Հենց լինի խոսքի ընդհատում՝ թողնենք ու դուրս գան»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ԵՊՀ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողները մի քանի օր դասադուլ էին անում՝ դեմ արտահայտվելով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը մերժել է ուսանողներին
- ԵՊՀ ուսանողները նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի մոտ
- ԵՊՀ ուսանողները բեմադրությամբ իրենց բողոքն են արտահայտում
- Ուսանողները ԿԳՄՍ նախարարության կողմից կոմպրոմիսի գնալու քայլեր չեն տեսնում
- ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի պաշտոնակատարից դիրքորոշում՝ Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ
- ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է
- Կոչ ենք անում անսալ հայագետների ձայնին. դասախոսներ
- «Տարիուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս էիք»
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան