Քաղաքական 16:04 27/11/2019

Ուժը կորցրած ստեր

Գրեթե օր չկա, որ լրահոսում լուրեր չլինեն հանրապետությում տեղ գտած կրակոցների, դանակահարությունների, ծեծ ու հաշվեհարդարների մասին։ Մերոնք քիչ էին, հիմա էլ էժան աշխատուժի անվան տակ Երևան լցված հնդիկներն են իրենց անպարկեշտ պահում և կրակում մայրաքաղաքի բարերից մեկում։ Ի՞նչ իմանաս, Հայաստանի սահմանային անցակետում 2019-ին մուտքի արտոնագիր ստացած 28 741 հնդիկներից իրականում ով իրենից ինչ է ներկայացնում ։ Օրինակ վերջերս մեկին՝ Բուդա անունով հանցագործի, ՀՀ-ում ձերբակալեցին և արտահանձնեցին Հնդկաստան։

Այս ամենը բավականին նվազեցնում է Երևանը ապահով քաղաք լինելու ընկալումը հենց երևանցների կողմից։

Իսկ բնակիչների ապահովությունն ու անվտանգությունը պահպանելու կոչված ոստիկանության հիմնական գործն անցյալ տարվանից դարձել է բողոքի ցույցերը վերահսկելը, Սորոսի Լարիսայի և այլ սեռաշեղվածների «իրավունքները պաշտպանելը»։ Ամենից կարևոր գործը, ինչպես ցույց տվեց կյանքը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դիմաց պատ կազմելն է դարձել։

Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թիվն այնքան ավելանա, որ քանակով գերազանցի ողջ իրավապահ համակարգին, այդ դեպքում ի՞նչ են անելու։ Անշուշտ, հարցի հասցեատերն իրենք չեն, այլ մեր երկրում օտար արժեքների սիրահար օրվա իշխանությունները։ Որքան էլ վերջիններս ձևացնեն , թե լուրջ չեն ընդունում խորհրդարանից դուրս ձևավորվող ընդդիմությունը, ծաղրեն «Վերնատունն» ու կոնսոլիդացիոն մյուս հարթակները՝ չեն կարող չնկատելու տալ հասարակության տարբեր հատվածներում ահանգնացող դժգոհության դրսևորումները։

Հենց միայն Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով կազմավորված «Միացի՛ր» շարժումը շատ կարճ ժամանակահատվածում համախմբեց իշխանական ստից ու մանիպուլյացիներից հոգնած բազմաթիվ մարդկանց։ Շուրջ 50 հազար մարդ Հայաստանում և Արցախում միացել են նախագահ Քոչարյանին ազատելու կոչով հայտարարությանը։

Ի դեպ, ուշադրության է արժանի այն դիտարկումը, որ ստորագրահավաքի առցանց հարթակում ստորագրությունները շեշտակի ավելանում են «Մարտի 1-ի» գործով յուրաքանչյուր դատական նիստից հետո։ Այսինքն, արդեն ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են գիտակցում գործի «ջուր» լինելը։
Երևի թե շատերը կշարունակեին աչք փակել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ շարունակվող ապօրինությունների վրա, եթե խոստացված կախարդական փայտիկով կյանքը հեքիաթ դարձած լիներ։ Անմիջականորեն իրենց մաշկի վրա զգացած խաբեությունն է շատերի աչքերից հեռացնում էյֆորիկ շղարշը, և ավելի սթափ հայացքով ու մեծ ընդրգումով են մարդիկ ընկալում երկրում կատարվող իրադարձությունները, հատկապես նախնական խոստումների փուչ լինելը։ Մարդկանց իրական արդյունք է պետք․ ստերն արդեն իրենց ուժը կորցրել են։

Արդեն սովորություն դարձած մեկշաբաթյա գրաֆիկով անցկացվող դատական նիստերը, դատավոր Դանիբեկյանի կանխատեսելի գործողությունները, մեղադրող կողմի գոռոզ պահվածքը, տուժողների և նրանց ներկայացուցիչների ցածրակարգ ու սրտաճմլիկ ելույթները, դահլիճում թույլատրվող ճղճղոցները՝ կամաց-կամաց նվազեցնում են հետաքրքրությունը դատավարության նկատմամբ։ Հասարկության մեծ մասն ի վերջո հասկացավ, որ այս գործը բացարձակ կապ չունի տասը մահերի հետ, ինչն ի դեպ բառացի ասաց հենց մեղադրող դատախազ Բիշարյանը նոյեմբերի 26-ի նիստում։

Եվ հազարերորդ անգամ հարց է ծագում, հապա ինչո՞ւ են ներգրավված տուժողների իրավահաջորդները սահմանադրական կարգի տապալման քննությունում։ Պատասխանը պարզ է՝ էմոցիոնալ ֆոնն ապահովելու համար․․․ բայց դա էլ արդեն կորցրել է իր ազդեցությունը՝ ստացած 30 միլիոնի և ակնկալվելիք 240 միլիոնի պատճառով։ Շատերն են արդեն հասկացել նաև այս գործարքի էությունը։
Ռոբերտ Քոչարյանին ազատելու պահանջով ստորագրահավաքներին միացող մարդկանց քանակը ցույց է տալիս, որ հասարակությունն արթնացել է, սկսել է հասկանալ ճշմարտությունը և չի պատրաստվում հաշտվել մշտական կեղծիքի հետ։ Գնալով ավելի մեծ թվով մարդիկ են հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հանդեպ այս տևական հաշվեհարդարը անձնական վրեժխնդրություն լինելուց բացի, նաև հանրության ուշադրությունը շեղելու լավ միջոց է։ Հասկանում են նաև, որ «Միացի՛ր» շարժման պայքարը սոսկ մեկ անձի ազատության համար չէ, այլ մեր երկրի գլխին կուտակված վտանգներին դիմակայելու միասնական ճակատ ստեղծելու անհրաժեշտություն։

Օրվա լրահոսերը տեղեկացնում են օր օրի ավելացող վտանգների մասին․ ուրեմն ի՞նչ օրի ենք հասել, որ Սորոսի հիմնադրամը «Ռեստարտ» լակոտախմբին 20 000 դոլար դրամաշնորհ է տրամադրում մեր պետության ԱԱԾ-ին և Ոստիկանությանը ուղղություն տալու համար ։

Իրավապահ մարմինները սրա համար պետք է անհանգստանան, այլ ոչ թե ողջ ուժերը կենտրոնացնեն բողոքի ցույցերը վերահսկելու համար։ Այս պետությունը հայինն է, ոչ թե սորոսինը, ամերիկացունը, հնդիկինը կամ չինացունը, և առաջնահերթը ՀՀ քաղաքացու ազատությունն ու անվտանգությունն է՝ անկախ հետադիմական կամ ժամանակակից կոչվելուց։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}