Աշխարհի ամենահին շախմատային քարը հայտնաբերվել է Հորդանանում
Հնագետները եզրակացնում են, որ 1991-ին Հորդանանի հարավում հայտնաբերված արմավենուց պատրաստված ափաչափ իրը հնարավոր է աշխարհի ամենահին շախմատային քարն է։ Արտեֆակտը հայտնաբերվել է վաղ առևտրային բնակավայրի պեղումների ժամանակ, հայտնում է MIR 24 – ը՝ հղում տալով Science News-ին:
Քանդակն ուղղանկյուն քարի է նման, որի վերևում եղջյուրի երկու նախշեր են նշմարվում: Հետազոտությունը ցույց է տվել, որ այն ստեղծվել է մեր դարաշրջանի 680-749 թվականներին: Գիտնականները պարզել են, որ պարզ խաղային տախտակները հայտնվել են Եվրասիայում մոտ չորս հազար տարի առաջ:
Ըստ պահպանված գրավոր ապացույցների՝ առաջին շախմատը սկսվել է օգտագործվել Հնդկաստանում՝ 1400 տարի առաջ: Տեղի վաճառականներն ու դիվանագետները, հավանաբար, այս խաղը բերել են արևմտյան երկրներից:
Հնագետները նկատել են, որ «նավակը» նման է շախմատի մյուս պարզունակ մասերին, որոնք ստեղծվել են մի քանի դար անց:
«Եթե մեր ենթադրությունները ճիշտ են, ապա սա աբստրակտ դիզայնի ամենավաղ հայտնի օրինակն է, ինչպես նաև շախմատային ֆիգուրի ամենավաղ օրինակը», - նշել են ուսումնասիրության հեղինակները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան