S-400 փորձարկումից հետո Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն «անխուսափելի են»
Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ պաշտոնյաները հայտարարում են, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելի են։ Այս մասին գրում է al-monitor-ը։
Թուրքիայի պաշտպանության անանուն պաշտոնյան հաստատել է, որ փորձարկումները տեղի են ունեցել։ Թուրքիայի օրենսդիրներն այժմ սպասում են, որ Վաշինգտոնը «կպատժի» Անկարային՝ ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգին սպառնալիք ստեղծելու համար։
Պատժամիջոցները կարող են սահմանվել՝ ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի ու Էրդողանի նոյեմբերի 13-ին հանդիպումից հետո։