Դադարեցվել են Երևան-Ստամբուլ չվերթները
Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղությունները։
«Region Monitor»-ի փոխանցմամբ, «Ատլաս Գլոբալը» ուղեղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ։
Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել կփոխհատուցվեն։