Հունաստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Կրետե կղզում այսօր առավոտյան տեղի է ունեցել 6,5 բալ ուժգնության երկրաշարժ։ Ցնցումները զգացվել են մինչև Աթենք։
Աղբյուրները երկրաշարժը նկարագրում են «խոր» և «ուժեղ, որը «զգացվել է երկրի շատ մասերում»:
Ըստ տեղեկությունների, բուհերն ու դպրոցները տարհանվել են, զոհերի ու վնասների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ինչպես գրում է The Sun-ը, այս երկրաշարժը հաջորդել է նախօրեին Ալբանիայի և Բոսնիայի մերձակայքում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերին, որի հետևանքով առնվազն 23 մարդ է մահացել։