ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը մերժել է ուսանողներին
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի հանդիպի իր աշխատասենյակի մոտ նստացույց անող ուսանողների հետ: ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը, ով միացել է ուսանողներին և գործադուլ է անում, լրագրողներին հայտնեց, որ ռեկտորի պաշտոնակատարն ասել է, որ այսօր ժամանակ չունի, կարող են իրենց հարցերը նամակով ուղարկել ընդհանուր բաժին, կպատասխանեն:
«Բնականաբար, չենք պատրաստվում երկրորդ անգամ նամակով դիմել: Առաջին անգամ դիմել ենք, ստացել ենք դեկլարատիվ բնույթի պատասխան: Հիմա հանդիպում էինք ուզում հենց այդ պատասխանի մեկնաբանությունն ու պատաճառներն իմանալու համար»,- ասաց նա:
Գալստյանը կարծում է, որ ի վերջո Գեղամ Գևորգյանն իրենց կընդունի, քանի որ հասուն գործիչ է, մեծ փորձ ունի, լավ գիտակցում է, որ այսպես երկար շարունակվել չի կարող:
«Ամեն դեպքում ժամանակ ունենալու է ուսանողներին ընդունելու համար»,- նշեց նա:
Նստացույց անող ուսանողները պատրաստվում են մինչև աշխատանքային օրվա ավարտը՝ ժամը 17:00-18:00-ն մնալ այնտեղ:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ուսանողները նստացույց են անում ռեկտորի պաշտոնակատարի աշխատասենյակի մոտ
- ԵՊՀ ուսանողները բեմադրությամբ իրենց բողոքն են արտահայտում
- Ուսանողները ԿԳՄՍ նախարարության կողմից կոմպրոմիսի գնալու քայլեր չեն տեսնում
- ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի պաշտոնակատարից դիրքորոշում՝ Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ
- ԵՊՀ դասախոս. Նախարարն ասաց՝ գնացեք, լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողական քննարկման առաջա՞րկ է
- «Դասադուլ անող ուսանողներն այսօր ավելի շատ են. նրանց վրդովվեցրել է նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքը»
- Կոչ ենք անում անսալ հայագետների ձայնին. դասախոսներ
- «Տարիուկես առաջ դուք էլ մեր կարգավիճակին դասախոս էիք»
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Որևէ մեկին չեմ ճնշելու
- ԵՊՀ դոցենտը շնորհակալություն հայտնեց ուսանողներին (լրացված)
- ԵՊՀ դասախոս. Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայ գիտնականից
- ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները գործադուլ են անում (լրացված է)
- Ուսանողների դասադուլը խուճապ է առաջացրել ԵՊՀ-ում. «Հրապարակ»
- ԵՊՀ ուսանողները վերսկսել են դասադուլը
- ԵՊՀ գիտխորհրդի քննարկմանն է դրվելու ուսումնական վարձերի բարձրացման հարցը
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Արժե բուհերում անցնել «Հայոց լեզու և գրականություն» ու «Հայոց պատմություն»
- ԵՊՀ դոցենտ. Ստացվում է, որ մենք այլևս ոչ մեկի պետք չենք