Էդգար Շաթիրյանն իր որոշման մասին չի տեղեկացրել «Իմ քայլը» խմբակցությանը. Մակունց
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրված Էդգար Շաթիրյանն իր որոշման մասին չի տեղեկացրել «Իմ քայլը» խմբակցությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Դրանից հետո Էդգար Շաթիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ստեղծված անվստահության պայմաններում այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը։
«Մենք պոստ ֆակտում տեղեկացել ենք դրա մասին: Իհարկե, ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին եղել են կաշկանդող հանգամանքներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակներն իրացնելու և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Կարծում եմ, որ խորհրդարանի կողմից տրված այն մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է բավարար վստահություն և անկաշկանդվածություն հաղորդեր նրան՝ աշխատելու համար»,- նշեց Լիլիթ Մակունցը:
Նա նաև ասաց, որ ինքը չի փորձել կապ հաստատել Շաթիրյանի հետ։
Հարցին, թե միգուցե հետագայում փորձեն հասկանալ նրա հրաժարականի պատճառները, քանի որ խմբակցությունն է նրա թեկնածությունն առաջադրել, Լիլիթ Մակունցը նշեց. «Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանն այլ պատճառների դեպքում և ցանկության դեպքում կապ կհաստատեր մեզ հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկուհի Հարությունյանը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվեց, թեկնածուներն ընտրվեցին
- Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն. Հայկուհի Հարությունյան
- Շաթիրյանը պատգամավորի հարցն ինտրիգային համարեց
- Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը չափազանց բարձր է. Էդգար Շաթիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան