Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում
Նախօրեին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Այս մասին հայտնում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
ՏԱՍՍ-ը գրում, որ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր «Վնուկովո» օդանավակայանում, սակայն վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում տեխնիկական խնդրի պատճառով: Օդանավակայանի ներկայացուցիչն ասել է, որ ավիաընկերությունը պահեստային ինքնաթիռ է ուղարկել, որն ուղևորներին տեղափոխել է Մոսկվա:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում