ՊԲ զորամասերում ակտիվ շինարարական աշխատանքների փուլ է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
Մեկ այլ այցի մասին գրառում է արել նաև Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը. «Նախագահ Սահակյանն այսօր այցելեց նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը։
Զորամասն այսօրվանից նոր՝ ժամանակից ճաշարան ունի՝ բոլոր հնարավորություններով՝ ամբողջովին վերակառուցվել է կաթսայատունը։
ՊԲ զորամասերում ակտիվ շինարարական աշխատանքների փուլ է, բարելավվում են առկա ենթակառուցվածքները, նոր հնարավորություններ ստեղծվում ինչպես զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, այնպես էլ՝ մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան