Առաջին իսկ գոտեմարտից լավ էի զգում ինձ.Գևորգ Մխեյան
70 կգ քաշային Գևորգ Մխեյանն առաջին անգամ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր դառնալուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին:
«Առաջնությունը հաջող ստացվեց, առաջին իսկ գոտեմարտից լավ էի զգում ինձ, հնարքներս ստացվում էին, իսկ հոգնածությունն էլ համեմատաբար քիչ էր»,- ասաց ըմբիշը:
Եզրափակչում Գևորգ Մխեյանը գոտեմարտել էր Արման Անդրեասյանի հետ, որին մի քանի ամիս առաջ պարտվել էր Անդրանիկ Հարոյանի անվան հուշամրցաշարում։
«Արմանի հետ 5-րդ անգամ էի գոտեմարտում, և միշտ հավասար գոտեմարտեր են եղել, միավորների շատ քիչ տարբերությամբ ենք հաղթել իրար։ Նախորդ պարտությունս սթափեցրեց, սխալներիս վրա սկսեցի աշխատել և արդյունքը Հայաստանի առաջնությունում հաղթելն էր»,- նշեց Գևորգ Մխեյանը։
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում նոյեմբերի 25-26-ը տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են 75 մարզիկներ՝ 10 քաշային կարգերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա