«Կուլտուրա» հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ կցուցադրի Վարդգես Սուրենյանցի մասին
«Կուլտուրա» հեռուստաալիքը նոյեմբերի 30-ին վավերագրական ֆիլմ է ցուցադրելու հայ հայտնի նկարիչ Վարդգես Սուրենյանցի (1860 – 1921 թթ.) մասին:
«Նա կարող էր դառնալ քահանա, արևելագետ, ուսուցիչ, դիվանագետ, բայց ընտրեց նկարչի ուղին: Նա ստեղծել է կանացի կերպարների մի ամբողջական պատկերասրահ, բայց չի կազմել ընտանիք՝ ձգտելով կյանքն անմնացորդ նվիրել ծառայությանը: Նա հայրենի Հայաստանին նվիրել է պատմական գեղանկարչություն, իսկ համաշխարհային գեղանկարչությանը՝ Հայաստանի պատմությունը»,- նշված է ֆիլմի անոնսում:
Նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիրն է, զգալիորեն նպաստել է գրաֆիկայի և գրքարվեստի զարգացմանը: Նա ստեղծել է առաջին պատմական բնանկարը՝ «Հռիփսիմե»:
Մի օր քահանա Սուրենյանցը Այվազովսկու հետ Բախչիսարայ է մեկնում՝ իր հետ վերցնելով փոքրիկ Վարդգեսին: Ճանապարհին փոքրիկը խանական պալատի էսքիզներ էր անում, որոնցում հանրաճանաչ ծովանկարիչ Հովհաննես Այվազովկսին նկատել է մեծ տաղանդի սաղմերը: Հետագայում Սուրենյանցը Բախչիսարայ պատկերող ստեղծագործությունները նվիրում է Հովհ. Այվազովսկուն: Հովհ. Այվազովսկին ուշադրություն է դարձրել Սուրենյանցի նկարած շատրվանին և պալատը պատկերող մատիտե ստեղծագործություններին, գովել նրան ու ներկեր նվիրել: Այս իրադարձությունը դարձել է Սուրենյանց նկարչի ուղու սկիզբը:
Սուրենյանցն ստեղծել է հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների շարք, ունի դիմանկարներ և բնանկարները, Սուրենյանցի ստեղծագործության շնորհիվ հայկական արվեստը շփվել է գեղանկարչության եվրոպական հոսանքներին. նա հետևել է պլաստիկական ձևի նորագույն արտահայտություններին՝ չկորցնելով իր ստեղծագործության ազգային նկարագիրը: Ակադեմիական հիմնավոր կրթությամբ, հայկական և համաշխարհային մշակույթների խոր իմացությամբ նա ժամանակի նշանավոր մտավորականներից էր:
Սուրենյանից հիմնական սկզբունքն է՝ նկարիչը չպետք է կուրորեն արտատպի այն, ինչ ծնել է բնությունը, այլ պետք է ստեղծի իրենը: Նկարիչն ասել է. «Յուրաքանչյուր նկարիչ իր «արվեստագետ ընկերների» շրջանակում իր դիրքի համար պարտավոր է յուր «ձեռագրին», որը նա պետք է փայփայի»:
Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, որտեղ Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր վարպետ, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։
Նկարել է նաև բնանկարները, դիմանկարները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա