«Հրապարակ». Դաշնակցությունը մինչև տարեվերջ կհայտարարի, թե Արցախում որ թեկնածուին է սատարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունն Արցախում քաղաքական ուժերի ու նախագահի թեկնածուների հետ քաղաքական կոնսուլտացիաները շարունակում է։ Մեր տեղեկություններով՝ հանդիպել են հիմնական թեկնածուների հետ․ նպատակը միասնական սկզբունքներով ընտրությունների գնալն է: Հանդիպել են Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի, Աշոտ Ղուլյանի, Մասիս Մայիլյանի հետ:
Ըստ ամենայնի, մինչև տարեվերջ կհայտարարեն, թե որ թեկնածուին են սատարում կամ առաջադրո՞ւմ են սեփական թեկնածու։ Արցախյան մեր աղբյուրները կտրականապես հերքեցին լուրերը, թե ՀՅԴ-ն հնարավոր է պաշտպանի Վիտալի Բալասանյանին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում