Պուտինը լավ էր ճանաչում և՛ Գոհար Վարդանյանին և՛ նրա ամուսնուն. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Գոհար Վարդանյանը մահացել նոյեմբերի 25-ին 94-րդ տարեկան հասակում: Իր ամուսնու ՝ Գևորգի հետ միասին (մահացել է 2012 թ.), նրանք դարձել են լեգենդար հետախուզական զույգ։
«Պուտինը ցավակցություն է հայտնել մեր հայտնի հետախուզության գործակալ Գոհար Վարդանյանի ընտանիքին և ընկերներին: Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսնու՝ Գևորգի, մեր աշխարհի պատմությունը կարող էր այլ կերպ ընթանալ», - լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է նաև, որ այս մարդիկ իրենց հետքն են թողել մարդկության պատմության վրա։ «Պուտինը լավ ծանոթ էր Գոհարին և նրա ամուսնուն: Ամուսնու մահից հետո Գոհարը եկել է Պուտինին հյուր, Պուտինը ևս այցելել է նրան», - եզրափակել է Պեսկովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան