Մշակույթ 14:20 27/11/2019 Հայաստան

Էլբակյան. Կարևորը ժամանակաշրջանը չի, այլ այն, թե ինչպես կարող է մարդն ազատագրվել շուրջը տիրող քաոսից

«Յուրաքանչյուր ներկայացում թատրոնի հարստությունն է, յուրաքանչյուր առաջնախաղ տոն է թատրոնի համար, որը գալիս է գրելու թատրոնի պատմության նոր էջը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ հայտնելով, որ նոյեմբերի 29-ին թատրոնում կայանալու է առաջնախաղ՝ ըստ Քեն Քիզիի համանուն վեպի՝ «Թռիչք կկվի բնի վրայով»։ Այն բեմականացրել ու բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:

«Որպես թատրոնի տնօրեն, վստահաբար, հանգիստ և համարձակ հայտարարում եմ, որ ստացվել է փայլուն, մայրաքաղաքային ներկայացում, խմբակային առումով օրինակելի ներկայացում։ Հպարտ և ուրախ եմ նման որակի ներկայացում ունենալ մեր բեմում»,- ասաց նա։

Արմեն Էլբակյանը  բացատրեց, թե ինչու է բեմադրել այդ գործը հատկապես հրաշալի ֆիլմից հետո. «Ես շատ հավանում եմ ֆիլմը, հրաշալի ֆիլմ է։ Ֆիլմն իր ժամանակի մեջ շատ մեծ գործ արեց, բայց ամենամեծ գործն արել է Քեն Քիզին՝ գրելով այս հրաշալի ստեղծագործությունը, որն, ըստ իս, 20-րդ դարի լավագույն գրական ստեղծագործություններից է։ Այդ պարագայում հարց է ծագում, թե ինչու թատրոնները չպետք է անդրադառնան դրան և ինչու պետք է այսօր մենք նորից ու նորից չփորձենք հասկանալ, թե ինչ բան է տոտալիտար ռեժիմը, թե ինչ բան է մարդ արարածին հասցնել այնպիսի վիճակի, որպեսզի նա փախուստ գործի իրականությունից: Այս  վեպը շատ լավ առիթ էր այդ հարցերը բարձրացնելու համար»:

ՀՀ ժողովրդական արտիստի խոսքով, գրական ստեղծագործությունները յուրաքանչյուր արվեստագետ, մարդ, որը հարթակ կամ էկրան է բարձրացնում, մեկնաբանում է յուրովի, իր ժամանակին համապատասխան։

«Այս ստեղծագործությունը խիստ ժամանակակից հնչեղություն ունի, շատ աղերսներ ունի մեր ժամանակի հետ: Իհարկե, որոշ հարցեր ունենք կապված այն բանի հետ, թե ինչպես ենք պատկերացնում ժամանակը: Մենք փորձել ենք խախտել ժամանակը, քանի որ այս ամեն ինչը, ինչ կատարվում է այս գործի մեջ, ժամանակ չունի, ժամանակից դուրս է: Ինքը և ժամանակ ունի, և չունի: Ժամանակաշրջանը չի կարևոր, այլ այն, թե որն է ապրելու նպատակը, ինչպես պետք է փորձի մարդ արարածն ազատագրվել մեր շուրջ տիրող քաոսից»,- ընդգծեց Ա. Էլբակյանը: 

Հարցին, թե արդյո՞ք շատ եք հեռացել սցենարից, բեմադրիչը պատասխանեց, որ ֆիլմի սցենարն է շատ հեռացել վեպից, իրենք փորձել են հարազատ մնալ վեպին. «Եթե ֆիլմում այս պատմությունը պատմվում է  ռեժիսորի աչքերով, այս պարագայում պատմվում է հնդկացու աչքերով, ինչպես և գրել է Քեն Քիզին: Մենք օգտվել ենք բնօրինակից, փորձել ենք նայել Քիզիի դիրքից՝ նրա գրած վեպի ֆաբուլայի ընթացքը պահպանելով»:

Ներկայացման գլխավոր դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանն (Մաք Մըրֆի) ասաց, որ կերպարը ստեղծելիս չի փորձել համեմատություն անցկացնել ֆիլմի գլխավոր դերակատար Ջեք Նիկոլսոնի հետ:

«Համեմատություններ չեմ արել, նույնիսկ ամեն կերպ փորձում էի ֆիլմը նորից չնայել, որովհետև վաղուց եմ նայել: Հանդես եմ գալիս իմ հնարավորությունների սահմաններում և ըստ ռեժիսորի պահանջների»,- ասաց դերասանը:

Ներկայացման համար երաժշտություն է գրել Գարի Քյոսայանը: Նա ասաց, որ Արմեն Էլբակյանի ձեռագիրը համապատասխանում է իր մտածելակերպի հետ:

«Կերպարների ստեղծման, ամեն ինչի մեջ շատ կարևոր հոգեբանական նուրբ պահեր կան, որ երաժշտությունն արդեն բխում է  սցենարից, մտածելակերպից: Իր իդեաները շատ երաժշտական են: Ինձ համար շատ հեշտ է երաժշտություն գրել ու աշխատել Արմեն Էլբակյանի հետ: Ստեղծագործության մեջ կա գլխավոր թեմա, երկու լրացուցիչ թեմա,  դասականի և ջազի խառնուրդն է»,- նշեց Գ. Քյոսայանը:

Արմեն Էլբակյանը շարունակեց, որ երաժշտությունը դրամատուրգիական կառուցվածք ունի:

Հարցին, թե հիմա քաղաքական մթնոլորտը լարված է երկրում, ընդհանրապես երկրագնդում, որոշակի տեղայնացում կա՞ կերպարների մեջ այսօրվա մի հերոսի հետ, իրադրություն մեջ կզգացվի՞ Հայաստանը, Ա. Էլբակյանն ասաց. «Գործը չունի այդպիսի նպատակ, բայց ով ինչ ուզում է, կարող է պատկերացնել: Գաղտնիքներ կան, չեմ ուզում բացել: Բայց ասեմ՝ մեր հերոսի՝ Մաք Մըրֆի,  ամբողջական անունն է Ռենդլ Պատրիկ Մաք Մըրֆի, որը հապավում է, նշանակում է՝  հեղափոխություն մեկ րոպեում: Մնացածն ինչ ուզում եք հասկացեք»:

Վարդան Մկրտչյանը հումորով արձագանքեց. «Խնդրում եմ չքաղաքականացնել, սա մշակութային օջախ է»:

Ներկայացման մեջ հանդես է գալիս 22 դերասան, կան մասսայական տեսարաններ, պլաստիկ լուծումներ: Ա. Էլբակյանն ասաց, որ աշխատանքը բավականին ծանր էր, ֆինանսական առումով՝ իրենց ուժերով են արել:

Ներկայացումն այս տարի թատրոնի բեմում կլինի նաև նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 6-ին և 13-ին, այնուհետև՝ արդեն հունվարի վերջին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}