Տիգրան Եգորյան. Դատախազությունը կառավարության բաղադրիչն է
Մարտի մեկի գործով տուժող կողմի ներկայացուցչի Տիգրան Եգորյանը երեկ առարկություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ դատախազ Կարեն Բիշարյանին ներկայացրած բացարկի միջնորդությանը։
Հիշեցնենք, փաստաբանների հիմնավորում էին, որ գործով մեղադրող դատախազը 2018թ. փետրվարին ԱԺ-ում հրավիրած լսումների ժամանակ հայտարարել է, որ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննելու անհրաժեշտություն չի տեսնում։ Դա պաշտպաններին հիմք էր տվել ենթադրելու, որ փաստաբանը կամ նախկին իշխանությունների ժամանակ է քաղաքական պատվեր կատարել կամ այսօր է կատարում, քանի որ այդ գործով փաստական հանգամանքների փոփոխություն չի եղել։
«Ի՞նչ փոխվեց 4 ամիս տասն օրվա ընացքում»,-դիրքորոշումը փոխած դատախազին ուղղված հարց հնչեցրեց փաստաբաններից Ռուբեն Սահակյանը։
Տիգրան Եգորյանն էլ իր ելույթում մասնավորապես հայտարարեց. «Տեսեք, դատախազությունը կառավարության բաղադրիչ է։ Ցանկացած պետությունում քաղաքական իշխանություն իրականացնող ուժը, անձինք, որոնք լիազորված են այս կամ այն մարմնի գործունեության ապահովման համար, մենք հիմա խոսում ենք քրեական հետապնդման մարմինների մասին, բնականաբար ունեն պետության քրեական քաղաքականության շրջանում համապատասխան առաջն ահերթություններ և այլն։ Եթե ենթադրենք, որ քաղաքական իշխանության փոփոխության հետևանքով այդ առաջնահերթությունները կամ համապատասխան հարցերի վերաբերյալ հանձնարարականները, կամ միգուցե այդ քաղաքականության բովանդակությունը փոփոխության են ենթարկվել, դա կոչվում է ոչ թե քաղաքական պատվեր կատարել, այլ պետության քրեական քաղաքականության վերանայում կամ փոփոխություն, առաջն ահերթությունների փոփոխություն, ինչպես օրինակ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունն է, որոնց իրագործում իրականացվում է օրենքի հիման վրա»։
Տուժողի ներկայացուցչի խոսքով, դա բացարկի հարց չէ։
«Դու չես կարող բացարկել դատախազին, որն ունի համոզմունք մեղադրական եզրակացության օրինականության, իրավաչափության վերաբերյալ, և եկել է դատարան՝ պաշտպանելու մեղադրանքը։ Նույնիսկ մեկ օրվա ընացքում շատ բաներ են փոխվում, փոխվում են փաստեր դրանց ի հայտ գալու հետ կապված, փոխվում են ապացույցների համակացությունների վերաբերյալ եզրակացութունը։ Դա շատ նորմալ բան է, որ դատախազության դիրքորոշումները ևս կարող են փոխվել տարբեր փաստերով»,-նշեց Եգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը
- «Արան դու ես». Քոչարյանի դատական նիստում վիճեցին փաստաբանն ու դատախազը
- Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Բիշարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա