«Օսկարի» գլխավոր հավակնորդները՝ ըստ վերլուծաբանների
Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» քրեական դրաման ամենամեծ հնարավորությունն ունի ստանալ «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը՝ «Տարվա լավագույն ֆիլմ»: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նման եզրահանգման են եղել Gold Derby պորտալի վերլուծաբանները:
Գլխավոր «Օսկարի» երկրորդ հավակնորդը Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմն է: Նոյ Բաումբախի «Ամուսնական պատմությունը» եզրափակում է հավակնորդների թոփ-եռյակը: Հետաքրքրիրն այն է, որ «Օսկարի» գլխավոր հավակնորդների վարկանշային ցուցակում Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը» ընդամենը 10-րդ տեղում է:
Վերլուծաբանները ենթադրում են, որ «Լավագույն ռեժիսոր» կճանաչվի Մարտին Սկորսեզեն: Նա 2007-ին այդ անվանակարգում արդեն արժանացել է մրցանակի «Ուրացողները» ֆիլմի համար: Լավագույն դերասաններ կարող են ընտրվել Սքարլեթ Յոհանսոնն ու Խոակին Ֆենիքսը:
«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է 2020 թվականի փետրվարի 9-ին: Հավակնորդները հայտարարվելու են 2020 թվականի հունվարի 13-ին:
Նշենք, որ «Օսկարի» «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանը ներկայացնում է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը:
Հարակից հրապարակումներ`
- «Ջոկերը» հավակնում է 16 «Օսկարի»
- «Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար-2019»-ի հավակնորդներն են
- Հայաստանի ներկայացրած «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում
- «Օսկար»-ին Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը
- Բրեդ Փիթը հրաժարվել է պայքարել «Օսկարի» համար
- Փորձագետների կարծիքով՝ «Ամուսնական պատմությունը» «Օսկարի» գլխավոր հավակնորդն է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա