Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը
Լոնդոնում Christie’s աճուրդային տան եկամուտը ռուսական արվեստի գործերի վաճառքից կազմել է 15,5 միլիոն դոլար: Աճուրդում ներկայացվել են կտավներ, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ներկայացված է եղել նաև Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը: Հայազգի ծովանկարչի աշխատանքը վաճառվել է 635 հազար դոլարով: Աճուրդի ընթացքում վաճառված կտավներից ստացվել է 7,8 միլիոն դոլար:
«Մենք շատ ուրախ են աճուրդի արդյունքներից: Փորձառու կոլեկցիոներների և նոր հաճախորդների մասնակցությունը վկայում է ամբողջ աշխարհում ռուսական արվեստի նկատմամբ կայուն հետաքրքրության մասին»,- ասել է Christie’s-ի ռուսական աճուրդի կազմակերպպիներ Ալեքսանդրա Բաբկոն և Մարգո Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը
- Աճուրդում կներկայացվի Այվազովսկու կտավը
- Օսկարակիր ռեժիսոր Հյու Վելչմանն իր նոր նախագծերում օգտագործելու է Այվազովսկու պատկերները
- Թուրքիայի նախագահն ու Այվազովսկին
- Այվազովսկին պատկանում է աշխարհին. Ռուսական պետական թանգարանի տնօրեն
- Այվազովսկին հայ էր, դա կրում էր իր մեջ. Դմիտրի Լոսև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան