Եվրասիական լիգա. «Արագածը» հաղթել է, «Ուրարտուն» պարտվել
Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում Հայաստանի չեմպիոն «Արագածը» 78:69 հաշվով հաղթել է ՄԳԱՖԿ-ին (Ռուսաստան), իսկ «Ուրարտուն» 90:98 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին»: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ։
«Արագածը» 5 խաղում տարել է 3 հաղթանակ ու կրել 2 պարտություն, իսկ «Ուրարտուն» հաղթել է մեկ անգամ և պարտվել 4 խաղերում:
Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են նաև ղազախական «Բարսի Ատիրաուն» և բելառուսական «Բորիսֆենը»:
Կանոնավոր առաջնությունից հետո 4 թիմեր պայքարը կշարունակեն չեմպիոնի կոչման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա