Հաստատվեց. «Ալեքս ընդ հոլդինգ» -ը ԿամԱԶներ է նվիրել քաղաքապետարանին
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել է այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի, քաղաքապետարանին ԿամԱԶ մակնիշի մեքենաներ է նվիրել գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
Լրագրողների հերցին ի պատասխան, քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել էր, թե չի հիշում նվիրատուներին։
«Ընդգծում եմ, մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես և այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:
Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.
1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան