Ավտոներկրող. «Պռավալ» է լինելու
Ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող Արման Սարգսյանը համոզած է՝ առաջիկայում Գյումրի-Երևան ճանապարհին վթարների թիվը կտրուկ ավելանալու է։ Այդ խնդրի վրա նա հրավիրում է պետական բոլոր մարմինների ուշադրությունը։
«Ներկրված մեքենաների հիմնական մասը վթարված է։ Դրանց տեղափոխումը Գյումրիից Երևան ու հանրապետության մյուս քաղաքաներ հսկայական ծախսերի հետ է կապված։ Մյուս կողմից, անկախ այդ ծախսերից մարդկային կյանքեր են վտանգի տակ դրվում։ ԱՄՆ-ից բերված մեքենաների անվադողերը կապրոնից են, երկրորդ՝ դրանք հիմնականում վթարված են, այսօր արդեն Գյումրի-Երևան ճանապարհը ձյունածածկ էր։ Մեքենաները քարշակով տեղափոխելու հնարավորություն չկա, քանի որ այդքան շատ քարշակներ չկան, այդ մեքենաները Երևան բերվելու են վարելով, ինչը վթարների պատճառ է դառնալու»,-Panorama.am-ի հետ խնդիրը մանրամասնեց Արման Սարգսյանը։
Հաջորդ խնդիրը, ըստ ներկողի այն է, որ Գյումրու մաքսատան տարածքը փոքր է, 2-3 օրվա ընացքում տեղ չի լինելու ներկրված մեքենաները բեռնաթափելու համար։ Մյուս կողմից էլ հյուսիսային քաղաքում ցուրտ եղանակի հետևանքով բեռնաթափման աշխատանքները դանդաղել են։ Նրա տվյալներով, անցած երկուշաբթի ընդամնեը երկու կոնտեյներ է բեռնաթափվել, երեքշաբթի՝ վեց կոնտեյներ։
«Սա այն դեպքում, երբ Երևանում օրական մի հարյուրից ավելի կոնտեյներ բեռնաթափվում է։ Երեկ քիչ թե շատ լավ էր բեռնաթափումը, քանի որ մեր ուժերով ենք արել։ Հենց այս պահին Գյումրիում 80 կոնտեյներ հերթի մեջ է, դրանց թիվն անընդատ ավելանում է։ Յուրաքանչյուրում 4 մեքենա է։ Ենթադրենք, մեքենա ներկրողը պատվիրել է 10 մեքենա, նա սպասելու է, որ մի քանիսը տեղ հասնեն, նոր տեղափոխի, հակառակ դեպքում յուրաքանչյուր ավտոմեքենայի համար կատարած ծախսը կավելանա մի քանի հարյուր դոլարով»,-ասում է նա։
Նեկրմամբ զբաղվող քաղաքացին կարծում է՝ խնդիրն ունի մի քանի լուծում, դրանցից մեկն էլ այն է, որ պետք է թույլ տան մեքենաները բեռնաթափել ցանկացած վայրում, այդ թվում Երևանում գտնվող տերմինալներում, իսկ մաքասազերծումն իրականացնեն Գյումրիում։
Արման Սարգսյանը նշեց, որ ավտոներկրմամբ զբաղվող մոտ 20 կազմակերպություններ բաց նամակ են հղել կառավարության ղեկավարին, իշխանությունները տեղյակ են խնդրին։
«Իրենք Գյումրին զարգացնելու խնդիր են դրել, մենք դեմ չենք դրան, բայց պետք է հաշվարկել, թե ինչ ենք վճարելու դրա դիմաց։ Վթարներն ավելանալու են, շատ լուրջ խնդիրներ են առաջանալու, էլ չեմ խոսում, որ հարավի բնակիչներն էլ են մեքենա ներկրում»,-նշում է նա։
Ի դեպ, մեքենաները Գյումրիից Երևան հասցնելու համար կատարված ծախսերի հետևանքով, ըստ գործարարի, թանկանալու են դրան, ինչի հետևանքով շուկան կորցնելու է մրցունակությունը։
«Հիմա դրսից գալիս են, մեքենաները գնում են ու տանում այն բանի շնորհիվ, որ մրցունակ է եղել։ Բայց այդ ծախսերի հետևանքով գինը բարձրանալու է ու լճացում տեղի ունենա շուկայում։ Պռավալ է լինելու»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան