«Եվրատեսիլ-2020»-ի պատկերանշանն ու կարգախոսը
«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են 65-րդ մրցույթի պատկերանշանը. այն ընդհատվող շրջան է՝ կազմված 41 երկրի դրոշներից: Մրցույթի պատկերանշանը ներկայացրել է Եվրոպական հեռարձակողների միությունը: Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթն անցկացվելու է 2020 թվականի մայիսի 12-16-ը նիդեռլանդական Ռոտերդամում:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, մրցույթի գործադիր պրոդյուսեր Սիթսե Բակկերն ասել է, որ պատկերանշանի դիզայնը համապատասխանում է hոլանդական ոճին՝ մինիմալիստական է, փորձարարական, նորարարական և պատմություն ներկայացնող:
Երաժշտական մրցույթի կարգախոսն է Open Up («Բացվիր»):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին