Պուտինն ու Զելենսկին առաջին երկկողմ հանդիպումը կանցկացնեն Փարիզում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեմառդեմ առաջին անգամ կհանդիպեն դեկտեմբերի 9-ին՝ Փարիզում կայանալիք «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովի ընթացքում: Այս մասին, ինչպես գրում է RFI-ն, նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Կարծում եմ, որ գործը գնում է դեպի այն, որ առանձին հանդիպում անցկացվի: Նրանք լինելու են նույն սենյակում և, բնականաբար, կխոսեն միմյանց հետ»,-լրագրողներին ասել է Ուշակովը:
Ուշակովը նաև ավելացրել է, որ գագաթնաժողովի ծրագիրը դեռ չի կազմվել և քննարկման փուլում է:
Գագաթնաժողովը, որին կմասնակցեն նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կլինի առաջինը՝ 2016 թվականից ի վեր:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ցանկանում է ԱՄՆ-ին ներառել «Նորմանդյան» ձևաչափում
- Մակրոնը և Պուտինը պատրաստ են «Նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպմանը