Ռուսլան Բաղդասարյան. Այդ ընկերությունը շինթույլտվություն ստանալու է, քանի որ արդեն իսկ Կամազներով «վճարել է»
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ում դեմ քրեական գործ է հարուցել, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ խնդրել էի Դավիթ Խաժակյանին մի հարց ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին իմ կողմից՝ արդյո՞ք ճիշտ է, որ Եղվարդի խճուղու հարակից տարածքում կառուցապատում իրականացնող շինարարական ընկերությունը քաղաքին նվիրել է թվով 10 կամազ՝ շինթույլտվությունն ստանալու համար։ Այսօր քաղաքապետարանը հրապարակեց աղբատար մեքենաների նվիրատուների ցուցակը, որտեղ ամենից շռայլ նվիրատուն՝ 14 կամազ, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ -ն է։
Ուզում եմ համաքաղաքացիներիս տեղեկացնել, որ սույն «Ն և Ս Քոնսթրաքշնն» է հենց իմ մատնանշած կառուցապատող ընկերությունը, և Դավիթ Խաժակյանը զուր ռեսուրսներ չվատնի՝ ավելորդ անգամ հարցում չանի՝ թե երբ է քաղաքապետարանն այս ընկերությանը տվել շինթույլտվությունը։
Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ շինարարությունն իրականում ԱՊՕՐԻՆԻ Է և ՉՈՒՆԻ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, բայց ստանալու է, քանի որ արդեն իսկ կամազներով " վճարել է" շինթույլտվության դիմաց»։
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվեց. «Ալեքս ընդ հոլդինգ» -ը ԿամԱԶներ է նվիրել քաղաքապետարանին
- Հայկ Մարությանը չի հիշում, բայց Սամվել Ալեքսանյանը չի
- Ավագանու անդամ. Ինչո՞ւ է գաղտնի պահվել, որ Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին կամազներ է նվիրել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան