Հասարակություն 16:30 28/11/2019 Հայաստան

Քաղաքացին ահազանգում է. Գյումրու մաքսատանը մեքենաներ են թալանում

Քաղաքացի Տիգրան Լորսաբյանը  պատվիրած մեքենան Գյումրու մաքսատանը  մաքսազերծելուց հետո հայտնաբերել է, որ  մեքենան թալանել են։ Նա պնդում է՝ գողությունը կատարվել է հենց մաքսատան տարածքում, քանի որ փոխադրող ընկերությունը այդ տարածք մտնելուց հետո լուսանկարներ է արել ու իրեն ուղարկել, որոնց մեջ երևում  են աջ կողային հայելին, աջ անվաթևը, մարտկոցը, անվաթևերի տակի պաշտպանիչ պլասմասները։ Հիմա դրանք չկան։

Panorama.am-ի հետ զրույցում Տիգրան Լորասբյանն ասաց, ինքը մի քանի հարյուր հազար դրամի վնաս է կրել։ Նախ դիմել է տարածքի անվտանգության աշխատակիցներին, ապա նաև այդ ծառայության ղեկավարին, ասել են՝ ոչնչից տեղյակ չեն, խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն։ Քաղաքացին դիմել է ոստիկանություն, եկել են, լուսանկարել են, բայց մեծ հույսեր չի կապում ոստիկանության հետ, քանի որ մաքսատան տարածքում գողության բազմաթիվ դեպքեր են եղել։

«Տարածքում ոչ մի տեսախցիկ չկա։ Ով ուզում է, մտնում-դուրս է գալիս,  Երևանում այդ տարածքում կարող էին մուտք գործել միայն բեյջերով, մինչդեռ այստեղ օրական հազար մարդ է մտնում ու դուրս գալիս, անվտանգության աշխատակիցները քիչ են։ Իմ բողոքից հետո երեկ նոր բերել են շլագբաուն են դրել, խոսք էր գնում, որ էսօր պետք է բերեն  տեսախցիկներ դնեն։ Դեռ չգիտեմ, դրե՞լ են, թե՞ ոչ։ Երեկ լիքը մարդ նույն բանն էր ասում, իրենց ապրանքն էլ չկա, շատերի մեքենաների բանալիներն են գողացել»,-իրավիճակը ներկայացրեց տուժած քաղաքացին։

Տիգրան Լորասբյանը համոզված է, որ ինքն ու ավտոմեքենա ներկրած մյուս քաղաքացիները տուժել են  ՊԵԿ աշխատակիցների անգործության, անվտանգության աշխատակիցների ոչ պատշաճ վերահսկողության ու անպատասխանատու վերաբերմունքի պատճառով։

Տիգրանի խոսքով, իր մեքենայի մասերը տարել են պտուտակները հանելուց հետո, ինչի համար պետք է որ պահանջվեր մեկ ժամ։  Այսօր նա զանգահարել է նաև Պետական եկամուտների կոմիտե։ Հեռախոսին պատասխանած աշխատակցուհիներին հիշեցրել է, որ ինքը 6.500 դրամ էլ վճարել է մեքենայի պահպանության համար, մինչդեռ որևէ ծառայություն վճարի դիմաց իրեն չեն մատուցել։


«Մաքսային օրդերում գրված է, որ ես գումար եմ վճարել պահպանության համար։   Հեռախոսը փոխանցեցին մեկը մյուսին, տեսան տակից չեն կարողանում դուրս, գնաց խորհրդակցելու ինչ-որ մեկի հետ, եկավ, ասաց՝ ոչ մի բան չեմ կարող ասել, սպասեք ոստիկանության պատասխանին։ Բայց ոստիկանություն ի՞նչ, նրանք են պատասխանատու այդտեղ գտնվող գույքի համար»,-նշեց նա։

Մեքենա ներկրած քաղաքացին պետական մարմինների վատ աշխատանքի պատճառով ոչ միայն ֆինանսական վնասներ է կրել, այլև բարոյական, ժամանակի կորուստ է ունեցել։

«Հասկանո՞ւմ եք, տարել են մեքենայի վրայի օրգինալ մասերը՝ գործարանային տեղադրմամբ, եթե ես պատվիրեմ օրգինալ մասեր, ապա դրանք ԱՄՆ-ից կհասնեն մի քանի ամսվա ընթացքում, ստիպված եմ լինելու պատվիրել կրկնօրինակը, մի խոսքով, լիքը խնդիրներ են առաջանում։ Բացի այդ, ես երեկ մինչև ժամը 19-ը ոստիկանությունում եմ եղել, կեսգիշերանց եմ տուն հասել»,-գողությանը հետևած խնդիրները թվարկում է նա։

Քաղաքացին մտադիր է պայքարել  իրեն պատճառած վնասի փոխհատուցումը ստանալու համար, նաև փաստաբանների ու իրավաբանների աջակցությունն է ակնակալում՝ խնդրի կանխարգելման ու լուծման գործում։

«Տեսեք, կարդում են՝ «Տոյոտա Քեմրի», տեսնում են նույն մակնիշի մեքենա է,  առանց կոդի թողնում են տարածքից դուրս գա։ Բայց միգուցե ես ուրիշի «Տոյոտա Քեմրին» եմ տանում, նոր արտադրության»,-նշեց նա։

Մինչ կբացահայտվեն մեղավորները, որպես ցավը սեփական կաշվի զգացած մարդ, նա առաջարկում է պետական մարմիններին պարսպապատել տարածքը, մուտքի հնարավորություն տալ միայն անցաթուղթ ունեցող քաղաքացիներին, ուժեղացնել վերահսկողությունը, ավելացնել  անվտանգության աշխատակիցների թիվը, տեղադրել տեսախցիկներ։

Մեքենան մինչև Գյումրի հասնելն ու դրանից հետո։



 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների...
Աղբյուր` Panorama.am
16:56
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Եգիպտոսում հայտնաբերվել է 2100 տարվա տաճար
Տյուբինգենի համալսարանի հնագետները Եգիպտոսի հնությունների ծառայության հետ միասին հնագույն Ատրիբիս քաղաքում՝ ժամանակակից Սոհագ քաղաքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լուրերից իմացա, որ Ալսուն դաջվածք է արել պարանոցին. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ արձագանքը
«Այսօրվա լուրերից իմացա, որ ալսուն դաջվածք է արել պարանոցին»,-ինսթագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ձյան արգելափակումից դուրս է բերվել 63 տրանսպորտային միջոց
141 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Աղբյուր` Panorama.am
16:20
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա
Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի...
Աղբյուր` Panorama.am
16:14
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ողջունում է  Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «Հայաստանը ողջունում է...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վրաստանում ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից
Վրաստանի քաղաքական ընդդիմադիր երեք միավորումների ղեկավարները և խորհրդարանական ցուցակի անդամները ծրագրում են մտնել խորհրդարան՝ պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
16:12
Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է. Թևանյան
«Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո՝ ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին
«Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ։ Գնալուց գործ չունեք»,-ԱԺ Տնտեսասկան հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ սպասում է ընկերոջ հետ հանդիպմանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով խորհրդակացելու համար։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ալեն Սիմոնյանը «սպառնալ» բառի իմաստը չի հասկանում, Նիկոլ Փաշինյանը՝ «խնդրել». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, շարունակելով Ալեն Սիմոնյանի ու Հովիկ Աղազարյանի զրույցի թեման, գրում է. «Վաղուց եմ նկատել, որ այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
14:53
Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը՝ երևանյան բեմում
Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես Երևանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երկրորդ դեղին քարտն է ցույց տալիս Հայաստանին. Քաղտեխնոլոգ
«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը Նարիշկինի հայտարարությունը չէ, ադրբեջանցի քրեական հեղինակության օլիգարխի...
Աղբյուր` Panorama.am
14:32
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԱԺ ՔՊ-ականները մերժեցին անշարժ գույքի վաճառքի հարկման վերաբերյալ կոլեկտիվ հանրագիրը
«Ես իմ անշարժ գույքը կարո՞ղ եմ առանց սակարկությունների վաճառել, թե՞ ոչ»,-ԱԺ Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովում...
Աղբյուր` Panorama.am
14:14
Դու իմ գոյության հանճարն ես. Ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը
Հայստնի դերասան, սիրված հումորիս Աշոտ Ղազարյանը  ինսթագրամում հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով կնոջը ծննդյան տոնի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
14:11
Դատական նիստերից հետո էլ «Գոյ»-ի դերասանները շարունակում են նստացույցը
Վարչական դատարանում  նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի է ունեցել  «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական...
Աղբյուր` Panorama.am
13:54
Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
«Չեմ մեկնաբանում։ Այդ թեմայով որևէ բան չեմ խոսում»,-ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հավատում, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ու կամքով է դիմել ՌԴ-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:29
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}