«Առողջ հանրություն» ՀԿ նախագահն այսօր կառավարության շենքի դիմաց դրամահավաք է կազմակերպել
«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն այսօր կառավարության շենքի դիմաց դրամահավաք էր կազմակերպել, իր խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության բուժման համար։
«Ես դիմել էի Գերմանիա Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակի հետազոտման համար և դրա հետ կապված նաև դրամահավաք էի հայտարարել։ Այն տարբեր ձևերով է իրականացվում, ինչպես բանակին փոխանցումների տեսքով, այնպես էլ առձեռն՝ տուփերի մեջ։ Հիմնականում, իհարկե, քաղաքացիները գցում են 10-20 դրամանոցներ, որովհետև ավելին Նիկոլ Փաշինյանին փոխանցելու կարիք չկա։
Մետաղադրամներով կիսով չափ լի տարան Խաչատրյանը մոտեցրեց կառավարության նամակագրության բաժնի աշխատակիցներին և խնդրեց, որպեսզի հավաքված գումարը փոխանցեն վարչապետին։
«Փոխանցեք վարչապետին, որպեսզի տեսնի, որ հանրությունը մտահոգված է իր առողջությամբ, մասնավորապես՝ խոսքը հոգեկան առողջության մասին է։ Եվ իմացեք, որ հաճախ է նման բան լինելու»,-ասաց Խաչատրյանը։
Նամակագրության բաժնի աշխատակիցները չվերցրեցին՝ ասելով, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։
Հիշեցնենք՝ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի և պետք է բուժվի։ 26 հազար եվրո են պահանջել՝ Նիկոլ Փաշինյանի բուժման համար։