«Գառնի-Երևան» ջրատարի կանգառը հետաձգվում է
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով:
Ստորև նշված բնակավայրերի և տարածքների բոլոր բաժանորդների ջրամատակարարումը ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կշարունակվի իրականացվել ժամանակացույցի համաձայն:
Երևան՝
• Նուբարաշեն վարչական շրջան,
• Էրեբունի վարչական շրջան,
• Կենտրոն վարչական շրջան,
• Շենգավիթ վարչական շրջան,
Արարատի մարզ՝
• Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ: