ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սև ուրբաթ» -ի օրը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական ակցիա:
29.11.2019թ.-ից մինչև 01.12.2019թ. (ներառյալ) մինչև 00: 00-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում ապառիկ վարկի դիմում ներկայացնելիս, տվյալ վարկի առաջին վճարման ուշացում չունեցող հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցել Ամանորյա խաղարկությանը:
Ամանորյա խաղարկությունը կհեռարձակվի 25.12.2019թ. առցանց՝ Բանկի ֆեյսբուքյան էջում: Պատահական վիճակահանության սկզբունքով կընտրվեն 7 մասնակիցներ, ովքեր կշահեն աննախադեպ մրցանակ՝ ակցիայի ընթացքում ձևակերպած ապառիկ վարկի ամբողջական մարում՝ մինչև 500.000 ՀՀ դրամի չափով:
ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկեր ձևակերպելով՝ հաճախորդները կարող են օգտվել նաև հետևյալ առավելություններից՝
• վարկ տրամադրելու մասին որոշումը կայացվում է մի քանի րոպեների ընթացքում,
• վարկի ձևակերպումն իրականացվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության,
• վարկ ստանալու համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ`անձը հաստատող փաստաթուղթ և պետական ծառայության համար (սոցիալական քարտ):
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան