Հասարակություն 13:50 28/11/2019 Հայաստան

Արագիլների գործը «մեռավ»

Օրեր առաջ Panorama.am-ը գրել էր, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման «գործը քնել է»։ Այդ էին վկայում  և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից և դատախազությունից մեզ տրված  հերթական նույնօրինակ «պատասխանները»՝ ամեն ինչ արվում է, որպեսզի արագիլների անկման պատճառները հայտնաբերվեն և մեղավորները պատժվեն, սակայն, թե գործի քննությունը ո՞ր փուլում է, և ի՞նչ հանգամանքներ են ի հայտ եկել՝ մեզ հարցում առ հարցում հայտնի չէր դառնում։ Ավելի հստակ և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով Panorama.am-ը ևս մեկ հարցում ուղարկեց ՀՀ դատախազություն։

Քրգործ 287/1

Ի՞նչ փուլում է այժմ քննությունը, կան արդյոք այս գործում ներգրավված անձ  որևէ կարգավիճակով կա թե ոչ, եթե այո՝ ինչ կարգավիճակով։ Վերջում նկատել էինք՝ «Շատ ավելի ուշ հարուցված շատ գործերի մասին հանրությանը ծանոթացվել են շատ ավելի արագ։ Այս դեպքում զարմանալի է հապաղումը։ Ինչն է պատճառը՝ աղտողող կողմի իրավական պաշտպանվածությունը, թե՞ արագիլների ու բնության բացարձակ ոչ պաշտպանվածությունը»։

Դատախազությունից այս անգամ պատասխանեցին ավելի հիմնավոր՝ այժմ ընթանում է նախաքննություն, մեղադրյալի կամ  կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: 

«Արարատի մարզի Հովտաշեն համայնքի և հարակից մյուս համայնքների տարածքներում արագիլների անկման վերաբերյալ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել է, որ Հովտաշեն համայնքում առկա են թվով 11 հատ արագիլների առանձյակներ, իսկ համայնքի վարչական տարածքում ջրատարներ առկա չեն։ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և էկոլոգիայի գիտական կենդանաբանության կենտրոն տարվել են 2 արագիլի առանձնյակներ, որոնք պատված են եղել կոշտ, ճենճանման շերտով, ինչի պատճառով արագիլները չեն կարողացել թռչել։ Նշված արագիլներից վերցվել են փետուրների նմուշներ, ինչպես նաև կենտրոնի աշխատակիցների կողմից Հովտաշեն համայնքի հարակից՝ Ղուկասավան, Հայանիստ, Սայաթ-Նովա, Զորակ և Ռանչպար համայնքներում առկա ջրատարներից վերցվել են ջրի նմուշներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին, որոնց տրամադրվել են ինչպես ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և էկոլոգիայի գիտական կենդանաբանության կենտրոնի աշխատակիցների կողմից վերցված, այնպես էլ վարույթն իրականացնող մարմնի կողմից դեպքի վայրի զննության ժամանակ վերցված ջրի նմուշները և արագիլների փետուրները։ Նյութի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են վերցվել վերը նշված համայնքների ղեկավարներից և բնակիչներից։ Ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված պոլիմերային տարաներում առկա նյութերում, ինչպես նաև փետուրների վրա նավթամթերքներ չեն հայտնաբերվել»։

Նավթ, ոսկի, կենդանական յուղ, բուսական յուղ ու գիտության աստիճանը Հայաստանում

Հետաքրքիր է այս վերջին շեշտադրումը՝ ջրում նավթամթերքի հավանական առկայությունը՝ որպես թռչունների անկման պատճառ,  բնապահպանների կողմից ի սկզբանե չի դիտարկվել։ Որպես ջրի աղտոտման աղբյուր  մատնանշվում էին մարզում գործող  թառափի ձկնաբուծարանները, որոնք ձկների ներքին օրգանները ջուրն են գցում։ Այս արտանետումները խցանում են  ջրանցքները, իսկ այդ կետերում արագիլները սննդամթերք են փնտրել՝ ձկան յուղի մեջ հայտնվելով և մնացած բոլոր հետևանքներով: Այս առնչությամբ դատախազությունից մեզ հայտնեցին, որ փորձաքննության ներկայացված փաթեթներում առկա նյութերի չոր մնացորդներն ունեն ընդհանուր խմբային պատկանելություն, իսկ փետուրների վրա առկա գորշավուն նյութն էականորեն տարբերվում է դրանցից։

«
Ներկայացված նմուշներում բուսական կամ կենդանական ծագման յուղ լինելու վերաբերյալ հարցին պատասխանել հնարավոր չի եղել՝ համեմատական հետազոտության իրականացման անհնարինության պատճառով»։

Այսպիսով, թեպետ դատախազությունը ասում է, որ ընթանում է նախաքննություն, բայց նրա պատասխանից արդեն իսկ երևում է, որ գործը փակուղու ճանապարհին է։ Եթե «հնարավոր» չէ պարզել, թե արդյոք ջուրը բուսական կամ կենդանական յուղերով է աղտոտվել, ապա կարելի է համարել, որ արագիլների գործը նրանց հետ... մեռել է։

Մնում է բնապահպանների ահազանգը, որ ջուրն աղտոտվում է հարակից ձկնաբուծարանների կողմից, որը սակայն հանդիպելու է փորձաքննական պատասխանի պատին՝ «համեմատական հետազոտության իրականացման անհնարինություն կա»:

Մնում է զարմանալ, թե գիտության այս դարում ինչպես կարելի է չտարբերել բուսական և կենդանական յուղերն իրարից։

Հարաբերական կամ՝ նահանջ

Թռչնաբան Կարեն Աղաբաբյանը, անդրադառնալով դատախազության պատասխանին, նշում է՝ եթե հնարավոր չէ հետազոտություն անել, ապա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար միակ տարբերակը մնում է հաջորդ տարիներին ավելի զգոն լինելը։

«Քանի որ կա կասկած, և այդ կասկածն էլ մոտ է իրականությանը, բայց, փաստորեն, չեն կարողանում ոչ մի կերպ ապացուցել, ուրեմն պետք է աշխատենք էն ուղղությամբ, որ հաջորդ անգամ դրա կրկնվելը կանխարգելենք։ Եթե հաջորդ տարի ուշադիր լինենք էդ ձկնաբուծարանի նկատմամբ, բայց էլի հայտնաբերենք կեղտոտ արագիլներ, այդ ժամանակ ստիպված կլինենք ընդունել, որ մեր նախնական վարկածը սխալ է եղել և կփնտրենք աղտոտման նոր աղբյուրներ»։

Սիս գյուղի թառափը՝ սպանող

Չնայած դրան, Աղաբաբյանը վստահ է, որ ջուրն աղտոտվել է Սիս գյուղի թառափի ձկնաբուծարանների կողմից. «Մենք գիտենք ձկնաբուծարանների գտնվելու վայրի աշխարհագրական դիրքը, բայց չգիտենք՝ այդ ձկնաբուծարանների անունները»։

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը ևս շարունակում է վստահաբար պնդել, որ ջուրը ձկնարտադրողներն են աղտոտել։ Նա նշում է, որ ոչ միայն ջրատարների առափնյա տարածքներում, այլ նաև Մասիսի աղբավայրում են նկատվել ձկան թափոններ. «Ձկան օրգանները տոպրակներով նետված էին, և արագիլները հատիկ-հատիկ տոպրակներից հանում և ուտում էին այդ մնացորդները։ Դա իրենց համար ամենագրավիչ կերն է եղել։ Փաստացի այդ օջախներում են արագիլները շփման մեջ եղել այդ թափոնների հետ։  Հիմնականում հասուն արագիլների փետուրներն են կեղտոտվել։ Կրծքի հատվածով աղտոտված մեծ արագիլը էդ թափոնը տարել է ձագերին, ու էդ յուղոտ հատվածով նստել է ձագերի վրա, և էդ ծորացող յուղը անմիջապես փոխանցվել է ձագերին»։

Լյուբա Բալյանը վստահեցնում է՝ իրենք Հրազդան գետի վտակում տեսել են և յուղի հաստ շերտ և թառափի մնացորդներ. «Այսինքն՝ էդ ձկնաբուծական տնտեսվարողները ձկան մնացորդները թափել են անմիջապես գետը։ Մենք գրեթե վստահ ենք, որ այդպես է եղել»։

Տեսչությունը չի կարողանում  փորձաքննություն անց կացնի

Բնապահպանները մեկ անգամ Բնապահպանության և ընդերքի տեսչությանը, մեկ անգամ էլ տեսչության միջոցով քննչական մարմնին արագիլների ճենճոտված փետուրների և ջրի նմուշներ են տրամադրել։

«Տեսչական մարմնից մեզ ասացին, որ նույնականացման անալիզ չեն կարող անել, մենք երկրորդ անգամ նմուշառում արեցինք, որ փոխանցվի քննչականին։ Այնտեղ չգիտեմ ոնց են անալիզ արել, բայց նույնականացում չեն արել։ Ես չգիտեմ՝ չեն արել, քանի որ հնարվորություն չկա, թե ինչ։ Բայց չեմ հասկանում՝  ինչու՞ չեն գնացել մոտակա համայնքների ձկնարտադրող ընկերությունների հետքերով»,-միանգամայն արդարացի տարակուսանքը հայտնեց Բալյանը։

Իրոք՝ ի վերջո արագիլների տերը բնապահպանները չեն և Բնապահպանության և ընդերքի տեսչությունը պիտի շահագրգիռ լիներ, երբ Հայաստանի Հանրապետության բնությունը ու կենդանական աշխարհը աղտոտում ու ոչնչացնում են։

Թե՞ չէ։

Բալյանը նաև նշեց, որ արագիլների աղտոտման դեպքի հետ կապված ինքը եղել է Մասիսի քաղաքային ոստիկանությունում և ցուցմունք է տվել. «2 անգամ եմ գնացել։ Առաջին անգամ եղել է բացատրություն, երկրորդ անգամ՝ ցուցմունք։ Ինձ ասացին, որ եթե հարցը գնա դատարան, որպես վկա ևս կկանչեն։ Բայց տեղյակ չեմ՝ հիմա որ փուլում է գործը»։

Եվ որքան էլ բնապահպանները փաստարկված ներկայացնում են իրենց տեսակետները, որքան էլ ընթացքում, փաստորեն, և մատնացույց են արել աղտոտման աղբյուրը, և ոստիկանություն են դիմել, և մաքրել են արագիլներին կամավոր սկզբունքներով ու ամիսներ շարունակ, ու որքան էլ դատախազությունը վստահեցնում է, թե՝ «ամեն ինչ արվում է գործի հանգամանքները բացահայտելու համար», այնուամենայնիվ, պետական մարմինների կողմից նման վերաբերմունքի ու նման գործելաոճի «շնորհիվ» այսօր արդեն կարող ենք ասել, որ «արագիլների գործը մեռել է»։

Թե՞ չէ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}