Ռուսաստանը ողջունում է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերը
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղևորությունները, ինչպես նաև մարդասիրական այլ գործողությունները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և լրատվության վարչության պետ Մարիա Զախարովան։
Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները 2019-ի ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, իրենց ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, պայմանավորվել են սկսել գործնական աշխատանքներ մի շարք հումանիտար հարցերի շուրջ, ներառյալ ՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները:
«Մենք վստահ ենք, որ նման մարդասիրական գործողությունները, որոնք ուղղված են բնակչությանը խաղաղության նախապատրաստմանը, պետք է շարունակվեն, և մենք անպայման կաջակցենք դրանց»,- նշել է Զախարովան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին