Ապրիլյան քննիչ հանձնաժողովը դիմել է ԱԺ նախագահին
«Որոշեցինք դիմել ԱԺ նախագահին՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու խնդրանքով»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Մենք չենք տեղավորվում 6-ամսյա ժամկետի մեջ՝ հաշվի առնելով նյութերի ծավալը և մարդկանց քանակը»,- նշեց նա՝ հավելելով, որ հիմա հանձնաժողովի բուռն գործունեության փուլն է և կանգնելու իրավունք չունեն:
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ օրենքը թույլ է տալիս ժամկետը երկարացնել մինչև 6 ամիս, սակայն, նա հույսն ունի, որ աշխատանքներն ավելի շուտ կավարտեն։
Նա նաև նշեց, որ դեռ կան մեծ թվով մարդիկ, որոնց պետք է հրավիրվեն հանձնաժողով։
Անդրանիկ Քոչարյանը նաև ասաց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նույնպես հրավիրելու են հանձնաժողով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան