ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Պյատիգորսկում պայթյունի մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ այսօր Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։
Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։ Այլ մանրամասներ ճշտվում են։
Դեսպանությունից հայտնում են, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ։
Ավելի վաղ գրել էինք, որ Ռուսաստանի Դաշնությունում մահացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ըստ լրատվամիջոցների՝ Աշոտ Կարապետյանը մահացել է Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան