Պայթյունի հետևանքով Ռուսաստանում մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը
Ռուսաստանի Դաշնությունում մահացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ըստ լրատվամիջոցների՝ Աշոտ Կարապետյանը մահացել է Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այսօր առավոտյան Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է երկու մարդ։ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ պայթյունից հետո տվյալ տարածքում հրդեհ է բռնկվել։
Ըստ մամուլի ծառայության, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 6:50-ին:
Հայաստանյան լրատվամիջոցների տեղեկություններով` պայթյունի զոհ է դարձել նաև Աշոտ Կարապետյանի մորեղբայրը։