Աստրախանում փորձարկվել է միջուկային հրթիռ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Աստրախանի շրջանի Կապուստին Յար ուսումնամարզական հավաքակայանում անցել է «Տոպոլ» հրթիռի փորձարկումը, փոխանցում է vesti.ru-ն:
Հրթիռային ուսումնավարժական մարտական ստորաբաժանումը հարվածել է Ղազախստանի Սարի-Շագան ուսումնադաշտում տեղակայված թիրախին:
RT-2PM «Տոպոլ»-ը Ռուսաստանի ռազմավարական հրթիռային ուժերի հիմնական միջմայրցամաքային բալիստիկական հրթիռներից մեկն է: Նրա թռիչքի միջակայքը հասնում է 11 հազար կմ-ի: Կա միայն մեկ միջուկային մարտագլխիկ, բայց դրա հզորությունը գնահատվում է TNT 550 կիլոտոն: