ԱԺ նախագահը ստացել է Էդգար Շաթիրյանի հրաժարականի դիմումը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը:
««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Դրանից հետո Էդգար Շաթիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ստեղծված անվստահության պայմաններում այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Շաթիրյանն իր որոշման մասին չի տեղեկացրել «Իմ քայլը» խմբակցությանը. Մակունց
- Հայկուհի Հարությունյանը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ
- Շաթիրյանը պատգամավորի հարցն ինտրիգային համարեց
- Հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի գումարային շեմը չափազանց բարձր է. Էդգար Շաթիրյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան