ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի
Այսօր Գոհաբանության օրն է, որն ամերիկացիները նշում են իրենց ընտանիքների ու սիրելի մարդկանց հետ՝ խորհելով այն ամենի մասին, ինչի համար պետք է շնորհակալ լինեն։
«Իսկ դուք ինչի՞ համար եք շնորհակալ այս տարի»,-խորհելու տեղիք է տալիս դեսպանության ֆեյսբուքյան էջում հնչեցրած հարցը։
Դեսպանությունից նաև հիշեցնում են, որ տոնի առթիվ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի։
ԱՄՆ քաղաքացիների հետ կապված անհետաձգելի հարցերի դեպքում կարելի է դիմել այստեղ նշված հեռախոսահամարներով։
Իսկ մինչ տոնը Ամերիկյան Գոհաբանության տոնի ոգով տոգորված ամերիկացի դիվանագետները քաղցր հյուրասիրություն են կազմակերպել դեսպանության հայ գործընկերների համար՝ դրանով իսկ տոնի նախօրեին հայտնելով իրենց երախտիքը դեսպանատան նվիրյալ աշխատողների թիմին, որն ամենօրյա իր աշխատանքով օգնում է փոխըմբռնում ձևավորել մեր երկու հզոր պետությունների միջև։
Գոհաբանության օրվանից սկսվում է տոնական ժամանակաշրջանը, որն ընդգրկում է Ծննդյան տոները և շարունակվում մինչև Ամանորը: Տոնն ունի իր կրոնական և մշակութային պատմական ավանդույթները, որոնք վաղուց արդեն նշվում են աշխարհիկ ձևով։ Տոնի խորհրդանիշ ուտեստը համարվում է տապակած հնդկահավը։
Գոհաբանության օրը սկզբնապես եղել է Աստծուն, ինչպես նաև ընտանիքին ու բարեկամներին նյութական բարօրության ու բարի վերաբերմունքի համար երախտագիտություն հայտնելու տոն:
Ավանդական իմաստով (ինչը հատուկ է երկրագործական մշակույթներին՝ սկսած վաղեմի ժամանակներից), նման տոնը՝ աշնան վերջին նշանակում էր շնորհակալություն հայտնել երկնքին՝ հարուստ բերքի և պտուղների առատության համար: Ժամանակի ընթացքում ԱՄՆ-ում և Կանադայում այդ տոնը զգալիորեն կորցրել է իր կրոնական արմատները և դարձել քաղաքացիական, հանընդհանուր ընդունելություն գտած համաժողովրդական տոնակատարություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան